ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը 2014թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 785 հազար 180 մարդ, ինչը 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացել է 33.7 տոկոսով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, զբոսաշրջիկների 19.5 տոկոսը կամ 153 հազար 86 մարդ մեկնել է գործնական նպատակներով, 64.7 տոկոսը կամ 507 հազար 698 մարդ` հանգստի և ժամանցի նպատակով, 10.6 տոկոսը կամ 83 հազար 514 մարդ` բուժման նպատակով:
Գործնական նպատակով մեկնողների թիվն ավելացել է 15.8 տոկոսով, հանգստի և ժամանցի նպատակով մեկնողներինը` 44.1 տոկոսով, բուժման նպատակով մեկնողներինը` 53.1 տոկոսով: