Արմեն Երիցյանը նշանակվել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով`Արմեն Երիցյանը նշանակվել էՀայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը որոշումը կայացրել է` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով:

ՀՀ Նախագհի մեկ այլ հրամանագրով` Արմեն Երիցյանն ազատվել էՀայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից:

Արմեն Երիցյանի կենսագրական տվյալներն են:

1978թ. - Երևանի թիվ 12 միջնակարգ դպրոց

1984-1986 թթ. - ԽՍՀՄ ՆԳՆ Կալինինգրադի միլիցիայի միջնակարգ մասնագիտացված դպրոց

1987-1990 թթ. - ԽՍՀՄ ՆԳՆ Վոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոց

1982թ. - ՀՀ ոստիկանության Խորհրդային շրջգործկոմի ՆԳ բաժնի պետ, ապա՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ

2001թ. - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

2003թ. - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

2008թ. - ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ

2010թ. հունվարի 15-ից 2012թ. մայիսի 31-ը - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

2012թ. հունիսի 4-ին վերանշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում

2013թ. ապրիլի 22-ին վերանշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում

2014թ. ապրիլի 18-ին վերանշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում

Դասավանդում է Երևանի պետական համալսարանում

ՀՀ Նախագահի 2012 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

Պարգևատրվել է «Արիության մեդալով», «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» և «Մխիթար Գոշ» մեդալներով

Իրավաբանական գիտությունների դոկտոր է։ 10 մենագրությունների, 3 միջազգային իրավական ակտերի ժողովածուների և 100-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահն էր։ 2014թ. ապրիլի 16-ին իր դիմումի համաձայն դուրս է եկել կուսակցությունից այն բանից հետո, երբ կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում կայացրեց կառավարող կոալիցիայում չընդգրկվելու վերաբերյալ։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Հայերեն English Русский

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը