Շոու բիզնես

Ռոբի Ուիլյամսի նոր ալբոմի թողարկումն անակնկալ Է դարձել

1 րոպեի ընթերցում

Ռոբի Ուիլյամսի նոր ալբոմի թողարկումն անակնկալ Է դարձել

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 1-ին վաճառքի Է հանվել բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսի նոր ալբոմը, որը կրում Է Under The Radar Volume 1 անվանումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ալբոմի թողարկման մասին երգիչը նախապես հայտարարել էր նոյեմբերի 28-ին, եւ այդ նորությունը անակնկալ Էր դարձել նրա երկրպագուների համար:

Under The Radar Volume 1-ը Ուիլյամսի այն ձայնագրությունների հավաքածուն Է, որոնք տեղ չԷին գտել նախորդ ալբոմներում: Դրանց թվում Է՝ Run It Wild երգը, որը 2012 թվականին ձայնագրվել Էր Take That Crown ալբոմի վրա աշխատելու ընթացքում: Երկրպագուներին հղված տեսաուղերձում երաժիշտը հայտարարել Է, որ իր մոտ կուտակվել են մեծ թվով երգեր, որոնք իրեն շատ են դուրս գալիս: «Ես ցանկանում եմ, որ դուք լսեք դրանք, այլապես այդ երգերը պարզապես կմնան իմ համակարգչում»,-ասել Է երգիչը:

Ալբոմը կարելի Է գնել թվային ձեւաչափով եւ CD ձեւաչափով: Մինչեւ դեկտեմբերի 8-ը այն կվաճառվի միայն երգչի կայքում:

Ուիլյամսի ալբոմի թողարկումը համընկել Է Take That խմբի նոր սինգլի հայտնվելու հետ, որում երգիչն սկսել Է իր կարիերան: Խմբի սինգլը ներկայում գլխավորում Է բրիտանական չարտը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում