Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ և Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրած հչամանագրերովՎաչե Գաբրիելյանին նշանակել է ՀՀ փոխվարչապետ և Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը հրամանագրերն ստորագրել է` ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածով և ՀՀՍահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով:

Վաչե Գաբրիելյանը 1990-1992 թթ. աշխատել է ՀՀ Գերագույն Խորհրդի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում, որպես փորձագետ:

1994-1998թթ. դոկտուրանտուրայում ուսանելու տարիներին դասախոսել է Ռատգերս համալսարանի հանրային կառավարման և քաղաքագիտության ֆակուլտետներում, եղել նույն համալսարանի հանրային արտադրողականության կենտրոնի փոխտնօրեն:

1998-1999թթ. - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական:

1999-2008թթ. - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ:

2008-2010թթ. - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ:

2010թ. դեկտեմբերի 17-ից` ՀՀ ֆինանսների նախարար։

2012թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում։

2013թ. մայիսի 8-ին ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնից և նշանակվել ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար։

2013թ. հուլիսի 15-ին ազատվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար։

2014թ. ապրիլի 3-ին ազատվել է պաշտոնից՝ ՀՀ Կառավարության հրաժարականի կապակցությամբ և մինչև ապրիլի 18-ը հանդիսացել է ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար:

2014թ. ապրիլի 18-ից ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականն է:

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Գրականագետներ Վազգեն Գաբրիելյանի և Ժենյա Քալանթարյանի որդին է, դեսպան Վահե Գաբրիելյանի եղբայրը։

Հայերեն English Русский

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն