Քաղաքականություն

Ջոն Հեֆերնը փակ հանդիպում է ունեցել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն Ազգային ժողովում փակ հանդիպում է ունեցել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում դեսպանը նշեց, որ հանդիպման ընթացքում շատ կառուցողական քննակումներ են անցկացվել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ պատգամավորների հետ: «Քննարկումներն անցան կառուցողական մթնոլորտում: Մենք կարևորում ենք նման հանդիպումները և քննարկումները և պարբերաբար հանդիպում ենք մեր գործընկերների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հեֆերնը:

Դեսպանն ընդգծեց, որ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն իրենց կարևոր գործընկերներից է, որի անդամների հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում՝ հավելելով, որ օրենսդրական դաշտում իրականացվող գործունեությունը շատ կարևոր նշանակություն ունի:

Լրագրողների այլ հարցերին ԱՄՆ դեսպանը հրաժարվեց պատասխանել:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, հանձնաժողովի անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Շիրակ Թորոսյանը, Թևան Պողոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Արտաշես Գեղամյանը, Վահան Բաբայանը, Մհեր Շահգելդյանը, Գուրգեն Արսենյանը:

Հայերեն Русский

Երևանում անցկացվեց ամենամյա ջահերով երթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Զելենսկին Ղրիմը Ռուսաստանին հանձնելուց հրաժարվելու մասին հայտարարություններով վնասում է խաղաղ բանակցություններին. Թրամփ

Ստամբուլում երկրաշարժից փլուզվել է լքված շենք, կան տուժածներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Եվրոպական երկրների մի խումբ պատգամավորներ քննադատել են Կայա Կալասի առաջիկա այցն Ադրբեջան

ՀՀ ԱԺ-ում անցկացվել է հանրային աղմուկին վերաբերելի հարաբերությունների կարգավորման հարցով քննարկում

Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողները ժամերով սպասում են տաճար մտնելու հնարավորությանը

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Սուրեն Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են ՀՀ-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության, տարածաշրջանային և միջազգային հարցեր