Շոու բիզնես

Universal ստուդիան ձեռնամուխ Է լինում Սթիվ Ջոբսի մասին ֆիլմի նկարահանմանը

1 րոպեի ընթերցում

Universal ստուդիան ձեռնամուխ Է լինում Սթիվ Ջոբսի մասին ֆիլմի նկարահանմանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին պատմող ֆիլմը, ինչպես եւ սպասվում Էր, Sony ստուդիայից անցել Է Universal-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety-ին:

Այն մասին, որ Sony-ն հրաժարվում Է Ջոբսի մասին կինոնկարի արտադրությունից, հայտնի Է դարձել անցած շաբաթ: Այդ որոշման պատճառները չեն նշվել:

Ակնկալվում Է, որ գլխավոր դերը կտրվի Մայքլ Ֆասբենդերին (ավելի վաղ Սթիվ Ջոբսի դերը խաղալուց հրաժարվել են Լեոնարդո դի Կապրիոն եւ Քրիստիան Բեյլը): Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակի դերը պետք Է խաղա Սեթ Ռոգենը: Կինոնկարի ռեժիսորը Դեննի Բոյլն Է, իսկ սցենարը գրում Է Ահարոն Սորկինը, որն «Օսկար» Է ստացել «Սոցիալական ցանց» ֆիլմի համար:

Սցենարի հիմքում ընկած Է Ուոլթեր Այզեքսոնի «Սթիվ Ջոբս» կենսագրական գործը, որի իրավունքը Sony-ն գնել Էր դեռ 2011 թվականին, հաղորդել Է «ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում