Երգչուհի Մադոննան նոր բոյֆրենդ ունի. Sunday Telegraph

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հանրաճանաչ երգչուհի Մադոննան, դատելով ըստ ամենայնի, նոր բոյֆրենդ ունի. խոսքը գերմանացի օպերային երգիչ տենոր Յոնաս Քաուֆմանի մասին Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով լոնդոնյան Sunday Telegraph թերթին:

«Նրանք հանդիպել են Լոնդոնում կազմակերպված ֆոտոցուցահանդեսում, եւ Մադոննան Քաուֆմանին հրավիրել Է մասնակցել իր նոր ալբոմի ստեղծմանը»,-գրում Է հրատարակությունը:

Թերթը նշում Է, որ Քաուֆմանն անցած ապրիլին բաժանվել Է իր կնոջից՝ օպերային երգչուհի Մարգարետ Յոսվիգից: Իր հերթին Մադոննան ընթացիկ տարվա սկզբին կապերը խզել Է 26-ամյա հոլանդացի պարող Թիմոր Ստեֆենսի հետ:

«Մադոննային, որը 56 տարեկան Է, կարելի Է հասկանալ,-նշում Է թերթը:-Նա տարիքով իրեն մոտ տղամարդու Է ընտրել»: 46-ամյա Քաուֆմանն այժմ ապրում Է Մյունխենում: 2013 թվականին նրան շնորհվել Է Բավարիայի պետական օպերայի մեներգչի կոչում:

Նշվում Է, որ այժմ Մադոննան աշխատում Է իր նոր ալբոմի վրա, որը պետք Է թողարկվի 2015 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս