ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական One Direction խումբը American Music Awards մրցանակը նվաճել Է «տարվա լավագույն արտիստը» գլխավոր անվանակարգում: Պարգեւների հանձնման 42-րդ արարողությունը նոյեմբերի 23-ին կայացել Է Լոս Անջելեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այդ հեղինակավոր կատեգորիայում հաղթանակը վիճարկում Էին նաեւ ավստրալացի կատարող Իգգի Ազալիան, երգչուհի Բեյոնսեն, կատարողներ Լյուկ Բրայանը, Էմինեմը, Imagine Dragons խումբը, Ջոն Լեջենդը, երգչուհի Լորդը, Քեթի Փերրին եւ Ֆարել Ուիլյամսը: One Direction-ը խումբը «լավագույն փոփ/ռոկ ալբոմ» անվանակարգում հաղթող Է ճանաչվել Midnight Memories սկավառակի համար: Խմբի նվաճումների թվում Է հաղթանակը «լավագույն ռոք/փոփ կոլեկտիվ, դուետ կամ խումբ» անվանակարգում :
Իգգի Ազալիան հաղթանակ Է տարել երկու հեղինակավոր անվանակարգերում՝ «տարվա լավագույն ռեփ/հիպ-հոփ ալբոմ»՝ The New Classic ստեղծագործության համար եւ որպես «լավագույն ռեպ/հիփ-հոփ կատարող»՝ առաջ անցնելով Էմինեմից եւ Դրեյքից:
«Տարվա նոր արտիստ» անվանակարգում հաղթող Է դարձել 5 Seconds of Summer կոլեկտիվը: Հաղթանակի համար մրցում Էին նաեւ Իգգի Ազալիան եւ Սեմ Սմիթը:
Քանթրի ոճում լավագույն կատարող Է ճանաչվել Լյուկ Բրայանը: «Լավագույն փոփ/ռոք կատարող» անվանակարգում պարգեւը բաժին Է հասել Սեմ Սմիթին: Կանանց համանման անվանակարգում առաջինն Է ճանաչվել Քեթի Փերրին:
Լատինո ոճում լավագույնն Է ճանաչվել Էնրիկե Իգլեսիասը:
American Music Awards-ը Դիք Քլարկի կողմից 1973 թվականին հիմնվել Է որպես «Գրեմմի»-ի այլընտրանք: Մրցանակը շնորհվում Է ինտերնետ-քվեարկության արդյունքների հիման վրա: Համարվում Է, որ այդ սկզբունքն առավել օբյեկտիվրոեն Է արտացոլում յուրաքանչյուր կատարողի ժողովրդավականության մակարդակը: Թեկնածուներին որոշում են ձայնագրությունների վաճառքների ծավալի, տեսահոլովակների դիտման թվաքանակի, հյուրախաղերի ու համերգների, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում ակտիվության հաշվառմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: