Շոու բիզնես

Լոնդոնում մեկնարկում Է «Աշխարհի գեղեցկուհի-2014» մրցույթը

1 րոպեի ընթերցում

Լոնդոնում մեկնարկում Է «Աշխարհի գեղեցկուհի-2014» մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 20-ին Լոնդոնում բացվում Է «Աշխարհի գեղեցկուհի-2014» մրցույթը: Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը գեղեցկության մրցույթն արդեն իր մոտ ընդունել Է 63 տարի առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս տարի հաղթողի թագի համար կպայքարեն 126 մասնակից աղջիկներ, հայտնել են կազմակերպիչները: Աղջիկները Լոնդոն կժամանեն նոյեմբերի 20-ին, իսկ մրցութային միջոցառումները կսկսվեն նոյեմբերի 22-ին: Մասնակիցներին սպասում են ցուցադրաքայլքը, մարզական մրցումները եւ բարեգործական միջոցառումները:

Եզրափակիչ մասը, որի արդյունքներով աշխարհի գործող գեղեցկուհին՝ ֆիլիպինուհի Մեգան Յանգը թագը կհանձնի նոր հաղթողին, կկայանա դեկտեմբերի 14-ին:

«Աշխարհի գեղեցկուհի-2014» մրցույթը դեռ սկսվելուց առաջ դառնացել Է մասնակիցներից մեկի մահով: «Հոնդուրասի գեղեցկուհուն»՝ 19-ամյա Մարիա Խոսե Ալվարադոյին, գնդակահարել Է նրա քրոջ՝ Սոֆիայի զուգընկերը: Սոֆիան ինքը նույնպես սպանվել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում