Հանցագործը ներկայանում է «Ուրիշի փոխարեն». ֆիլմը մեծ էկրանին է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայկական կինոկատակերգությունների սիրահարները նոյեմբերի 19-ից հնարավորություն ունեն վայելելու նոր գեղարվեստական ֆիլմ: Ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը հանրությանը ներկայացրեց իր դեբյուտային աշխատանքը՝ «Ուրիշի փոխարեն» կատակերգությունը: Կինոնկարի հիմքում բժշկի մասին պատմություն է.միպլաստիկ վիրաբույժ ԱՄՆ-ից գալիս է Հայաստան՝ վիրահատություններ անելու համար, և ընկնում արկածային տարբեր իրավիճակների մեջ: Այն էքշըն կատակերգություն է:Կինոնկարն արտադրել է «Play House Films» ընկերությունը:

Բեմադրող ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը ֆիլմի պրեմիերայից առաջ նշեց, որ դերերում հանդես են գալիս Սոս Ջանիբեկյանը,Հովհաննես Ազոյանը,Թամարա Պետրոսյանը, Վահագն Գալստյանը, Սաթի Ջանիբեկյանը, իսկ սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանը և Սարգիս Մնոյանը:«Սցենարը գրվել է գարնանը, իսկ նկարահանումները կատարել ենք ամռանը: Առաջին ֆիլմն էր, դժվար էր աշխատել, սակայն դժվարությունն ընթացքը չէր, այլ այն սկսելը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Երիցկինյանը: Ռեժիսորն ինքն էլ նկարահանվել է ֆիլմի դրվագներից մեկում:

Դերասան Հովհաննես Ազոյանը՝ Հովոն, այս ֆիլմում բացասական կերպար է մարմնավորում: Փաստում է, որ կերպարը հեշտությամբ է մարմնավորել:«Ես եկել եմ ֆիլմը դիտելու, դեռևս չեմ տեսել այն: Հրանտ Երիցկինյանի հետ առաջին անգամ եմ աշխատում, շատ լավ ճաշակ ունի»,- նշեց նա:

Դերասան Սոս Ջանիբեկյանին էլ հատկապես դուր է եկել ֆիլմի հումորը: Այս ֆիլմում նա գլխավոր հերոսն է՝ հենց բժիշկը: Նշում է, որ հաճախ է հենց բժիշկների մարմնավորում:

Կինոնկարը հնարավոր է դիտել նոյեմբերի 19-ից քաղաքի բոլոր կինոթատրոններում:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մեր օրերում: Ծանոթ իրավիճակներ, ﬕջավայր և կերպարներ, որոնց կարելի է հանդիպել առօրյա կյանքում: Ռոմանտիկ իրադարձություններ և կատակերգական արկածներ, որոնք տեսականորեն կարող են կատարվել յուրաքանչուրիս հետ:Ֆիլﬕ գլխավոր հերոսը պլաստիկ վիրաբույժ է: Նա փոքր հասակում ծնողների հետ ﬔկնել է Հայաստանից և բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այնտեղ ﬔծացած և կրթություն ստացած երիտասարդն իր մտածելակերպով ավելի շատ աﬔրիկացի է: Այս օրինապահ քաղաքացին ու վիրաբույժը չէր էլ պատկերացնի, որ հայրենիքում կարող է անօրինական գործարքի մեջ ներքաշվել և «օգնել» հանցագործին ներկայանալ ուրիշի փոխարեն...

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ