Իտալացի պատգամավորը դժգոհում է Իտալիայում թուրքական դեսպանատան հակահայ գործունեությունից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի պատգամավորների պալատի անդամ Ռոմինա Մուրան հարց է բարձրացրել երկրի կառավարության առջև` Իտալիայում Թուրքիայի դեսպանատան գործունեության առնչությամբ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ պատգամավորի անձնական կայքից:

Մասնավորապես, նա գրել է. «Հաջորդ տարի կնշվի Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայ ժողովրդի ցեղասպանության 100-րդ տարելիցը, որին զոհ գնաց 1.5 միլիոն մարդ: Այսքան տարի հետո էլ Թուրքիան շարունակում է ժխտել, որ իրագործել է ցեղասպանություն և ճնշման քաղաքականություն է վարում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ցեղասպանություն անվանումն են տալիս քրիստոնյա հայերի ոչնչացմանը: Թուրքական կառավարությունը հասել է այն բանին, որ անգամ թիրախավորել է Հռոմի պապ Ֆրացիսկին, ով այն անվանում է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»»:

Պատգամավորը գրել է հոկտեմբերի 24-25-ին իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնի նախաձեռնությամբ Կալյարի քաղաքում կայացած Միջերկրածովյան քաղաքականության 2-րդ միջազգային ժողովի մասին, որի քննարկումներից մեկն ամբողջությամբ նվիրված էր Հայոց ցեղասպանությանը:

«Համաժողովին մասնակցում էին նաև Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը և Կալյարիի քաղաքապետ Մասիմո Զեդան: Դրա ընթացքում քաղաքապետը ցույց տվեց այն գաղտնի նամակը, որ ստացել էր Իտալիայում Թուրքիայի դեսպանատնից, որում գրված էր` չմասնակցել այդ միջոցառմանը` համարելով այն ոչ խելամիտ: Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանն էլ հաստատել է, որ նմանատիպ ճնշումները Թուրքիայի կողմից դիվանագիտական ուղիներով բացառություն չեն Իտալիայում, և բազմիցս թուրքական իշխանություններն իրենց բողոքի նոտան են հղել Հայոց ցեղասպանության հիշատակման արարողությունների դեմ»,- գրել է նա:

Հաշվի առնելով վերոգրյալը` պատգամավորն Իտալիայի կառավարության առջև հետևյալ հարցն է բարձրացրել. «Չեք կարծում, որ վերոնշյալը թուրքական իշխանությունների կողմից դիվանագիտական ուղիներով լուրջ միջամտություն է այն հարցերին, որոնք վերաբերում են Իտալիայի Հանրապետության քաղաքացիների ազատ արտահայտմանը: Նպատակահարմար չե՞ք համարում բողոքի ակցիա իրականացնել թուրքական կառավարության դեմ` Կալյարիի քաղաքապետի նկատմամբ Իտալիայում թուրքական դեսպանության վերաբերմունքի համար»,-նշել է Մուրան:

Հայերեն English Русский

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները