«Մանկական եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակը վատառողջ է, սակայն կփորձի լավ ելույթ ունենալ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան պատվիրակ Բեթթին վատառողջ է, սակայն փորձելու է ամեն ինչ անել լավ հանդես գալու համար: «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը Մալթայից «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ դահլիճը, որտեղ անցկացվում է «Եվրատեսիլ»-ը, նավաշինարարական տարածք է:

«Տարածքը շատ քամոտ է, և այնքան էլ հարմարեցված չէ համերգասրահի ստանդարտներին, բայց այդ նույն տարածքում օրական երկու ամբողջական համերգի փորձ է կատարվում: Բեթթին փորձերի առաջին օրերին շատ լավ ելույթ ունեցավ, սակայն ծովային քամիներն իրենցն արեցին՝ ջերմություն, հարբուխ: Փառք Աստծո, որ մեր կողքին էր Բելառուսի պատվիրակությունը, որն աջակցում էր մեզ նույնիսկ գիշերը: Մեզ շատ է օգնում նաև Մալթայի հայ համայնքի ղեկավար Վերա Բոյաջյանը: Մենք շրջապատված ենք հոգատար մարդկանցով, մնում է, որ մեզ հետ լինի մեր հայրենակիցների հոգատարությունը և աջակցությունը՝ իրենց ջերմ խոսքերով և քվեարկությամբ»,- նշեց Գոհար Գասպարյանը:

Նրա խոսքով՝ իրենք հույս ունեն, որ Բեթթին կկարողանա ուժերը հավաքել և լավ ելույթ ունենալ՝ թեև ջերմություն և մրսածություն ունի:

«Մենք հավատում ենք Բեթիի ներսի արևին: Մեր պատվիրակության բոլոր երեխաներն այս օրերին հիացրել են բոլորին իրենց պարային, ակրոբատիկ ունակություններով, բոլորը խոսում են հայ երեխանների մասին, ասում են, որ պարողները լավն են, և Բեթթին ունի ամենահամով ծիծաղը: Մեզ համարում են ֆավորիտ»,- հավելեց նա:

«Մանկական եվրատեսիլ»-ը կանցկացվի այսօր` նոյեմբերի 15-ին, Մալթայում: Հայաստանը մրցույթին կներկայացնի 11-ամյա Բեթթին՝ «Արևի մարդիկ» երգով: Նա ելույթ կունենա 12-րդ համարի ներքո: Մրցույթի ընթացքում մեր երկրի միավորները կհայտարարի «Մանկական եվրատեսիլ-2013»-ի հայաստանյան մասնակից Մոնիկա Ավանեսյանը: Իրադարձությունը կմեկնաբանի Առաջին ալիքի հաղորդավար Ավետ Բարսեղյանը: Այն կարելի է դիտել Հանրային հեռուստաընկերության եթերում նոյեմբերի 15-ին` ժամը 21:40-ին, կամ լսել Հանրային ռադիոյով՝ Երևանում 107.7 հաճախականությամբ:

Փոքրիկ Բեթթիին «Արևի մարդիկ» («People of the sun») երգի պատրաստման ընթացքում օգնել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը և գործիքավորող Մարտին Միրզոյանը:

Մրցույթի մասնակից պետությունները 16-ն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Սան Մարինո եւ Ուկրաինա: Մրցույթն այս տարի կանցկացվի #together (միասին) կարգախոսի ներքո:

Մրցույթի տարբերանշանը խորհրդանշում է Մալթայի 8 կետանի խաչը, որի տարբեր մասնիկները գույներ ստացած միանում են իրար` ստեղծելով մեկ գաղափար` միասնություն: Գույները խարհրդանշում են Մալթայի բնությունը` ծովը, ավազը, քարերը, խոտը, երկինքն, մթնշաղն ու արեւամուտը:

Հայերեն

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը