Շոու բիզնես

Ջասթին Բիբերը հարցաքննության Է կանչվել Արգենտինայի դատարան

2 րոպեի ընթերցում

Ջասթին Բիբերը հարցաքննության Է կանչվել Արգենտինայի դատարան

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի արդարադատությունը հարցաքննության է կանչել կանադացի փոփ-երգիչ Ջասթին Բիբերին, որը մեղադրվում է տեղացի լուսանկարչի ծեծելուն մասնակից լինելու մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական զանգվածային լրատվամիջոցներին:

Միջադեպը տեղի Է ունեցել 2013 թվականի նոյեմբերին Արգենտինայի մայրաքաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտ՝ կանադացի փոպ-աստղի հյուրախաղերի ժամանակ: Նրա թիկնապահները ծեծել են արգենտինացի լուսանկարչին, որը փորձում Էր լուսանկարել երգչին, եւ նրանից խլել են լուսանկարչական խցիկը: Ենթադրվում Է, որ նրանք դա արել են Ջասթին Բիբերի հրամանով:

Այս առնչությամբ Արգենտինայի դատարանն Ինտերպոլի միջոցով ուղարկել Է ծանուցում, որի համաձայն երգիչը 60 օրվա ընթացքում պարտավոր Է ժամանել Արգենտինա եւ ցուցմունքներ տա: Հակառակ դեպքում կարող Է միջազգային կալանագիր տրվել նրա նկատմամբ: Եթե Բիբերը մեղավոր ճանաչվի մարմնական վնասվածք հասցնելու մեջ, նրան կարող Է սպառնալ բանտարկություն մինչեւ մեկ տարվա ժամկետով:

Նոյեմբերի 11-ին հաղորդվել Էր, որ Ջասթին Բիբերն ավելի քան 80 հազար դոլար Է վճարել որպես տուգանք եւ փոխհատուցում հարեւանի տան վրա հավկիթներ նետելու համար: Երգչի փաստաբանը նաեւ հայտնել Է, որ երգիչը ճշտապահորեն հաճախում Է կատաղության կառավարման դասընթացների եւ պլանավորում Է դրանք ավարտել 2015 թվականի փետրվարին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում