Շոու բիզնես

Մաքսիմ Գալկինը երգեց և ասմունքեց հայերեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս հայտնի ծաղրերգու, հանրաճանաչ հումորիստ, հեռուստահաղորդավար, դերասան և երգիչ Մաքսիմ Գալկինի ցանկացած ելույթ իսկական տոն է: Յուրահատուկ տաղանդի տեր արտիստը կարողանում է մարդկանց երջանկություն պարգևել ընդամենը մեկ կատակի կամ էլ մի երաժշտական համարի միջոցով: Հայ հանդիսատեսը Գալկինին վաղուց է ճանաչում հեռուստատեսության և համացանցի միջոցով: Այդ պատճառով առավել սպասված և հուզիչ էր արտիստի հետ հանդիպումը հենց Երևանում:

Նոյեմբերի 11-ին հայտնի ծաղրերգուն համերգային երեկոյով հանդես եկավ Երևանում: «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Ֆորպոստարտ»ընկերության կազմակերպած միջոցառումն իր ներկայությամբ պատվեց նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Գալկինը հայ հանրությանը գրավեց իր յուրահատուկ համարներով, որոնք հարուստ էին նաև հայտնի աստղերի, քաղաքական գործիչների նմանակումներով: Գալկինը նմանակեց նաև կնոջը՝ Ալլա Պուգաչովային և կատարեց նրա երգերից: Նա նաև յուրահատուկ անակնկալ մատուցեց հանրությանը՝ համերգի ավարտին հայերեն ասմունքելով Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին» և կատարելով «Երևանի սիրուն աղջիկ» երգը: Նա երգը նվիրեց բոլոր երևանցի աղջիկներին:

«Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Ես առաջին անգամ չեմ Երևանում, եղել եմ այստեղ տարիներ առաջ: Հայաստանում շատ ջերմ և հիշվող հանդիսատես կա: Երևանն այն քաղաքներից է, որտեղ ամեն ինչ համեղ է: Հիմա Ռուսաստանում սանկցիաներ են, ես ինձ հետ որոշ բաներ եմ տանելու, հույս ունեմ ինձ թույլ կտան, եթե ոչ ինքնաթիռում կուտեմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կատակեց Գալկինը:

Նա ընդգծեց, որ շատերը չեն հավատում, թե ինքը բեմից կենդանի ձայնով է երգում, փաստն ապացուցելու և իր ձայնային հնարավորությունները ցույց տալու համար երգեց նաև առանձ բարձրախոսի: «Ձեր երկրին բարգավաճում եմ մաղթում, որովհետև դուք մեզ ջերմություն եք տալիս, իսկ բարգավաճումը նպաստում է, որ ջերմ լինեք»,-հավելեց նա:

Մաքսիմ Գալկինը ծնվել է 1976 թվականին: Նա վերջին տարիների ամենաճանաչված և պահանջված արտիստներից է: Նրա համերգները մեծ հաջողությամբ են անցնում Ռուսաստանի, ԱՊՀ երկրների, ինչպես նաև արտասահմանի շատ քաղաքներում: Նրա շոուն իր մեջ ներառում է հումոր, նմանակումներ, երգեր, սկետչեր և զրույցներ հանդիսատեսի հետ: 2006 թվականին պարգևատրվել է «Բարեկամություն» շքանշանով` Ռուսաստանի հեռուստառադիոոլորտում ունեցած մեծ ներդրման համար: Հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովայի ամուսինն է:

Հայերեն English Русский

«Սիմֆոնիկ ռոք՝ հանուն երեխաների առողջության» համերգի հասույթն աննախադեպ 45 մլն դրամ է

ԱՄՆ նախագահը մեկ տարով երկարաձգել է ռուսական նավերի՝ ամերիկյան նավահանգիստներ մտնելու արգելքը

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամներին

Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով գտնվում է Սլովակիայում

Երևանի քաղաքապետը հանդիպել է Անաստաս Միկոյան 64 շենքի բնակիչների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ հանձնաժողովի անդամները GRETA-ի փորձագետների հետ քննարկել են թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության հարցեր

ՊԵԿ-ի էլեկտրոնային կառավարման համակարգերի աշխատանքը վերականգնվել է, ապրիլի 24-ին և 25-ին հնարավոր են դրանցից օգտվելու որոշակի սահմանափակումներ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը հանդիպել է Heritage հիմնադրամի պատվիրակությանը

Իրանն ու Տաջիկստանը մտադիր են ուժեղացնել պաշտպանական և ռազմական համագործակցությունը

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել չինական նավթավերամշակման գործարանի նկատմամբ՝ իրանական նավթ գնելու համար