ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդացի երաժիշտ Բոբ Գելդոֆը համաշխարհային երաժշտական բեմի աստղերի հետ մտադիր Է երգ ձայնագրել, որի վաճառքից ստացված դրամամուտքերը կհատկացվեն Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության համաճարակի դեմ պայքարի հիմնադրամին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սինգլը կթողարկվի Եթովպիայի սովյալների օգնության Band Aid ակցիայի 30-ամյակի նախօրյակին, որը կազմակերպվում Է Գելդոֆի կողմից:
Երաժիշտները մտադիր են ձայնագրել «Գիտե՞ն արդյոք նրանք, որ եկել Է Սուրբ Ծննդյան օրը» կոմպոզիցիայի նոր տարբերակը, կոմպոզիցիա, որն ակցիայի մասնակիցները կատարել են 1984 թվականին: Այս մասին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսում հայտնել են այդ երգի հեղինակ Բոբ Գելդոֆը՝ The Boomtown Rats խմբի նախկին մասնակիցը, եւ Ultravox խմբի վոկալիստ Միջ Յուրը:
Նրանց խոսքով՝ բարեգործական սինգլի ձայնագրությանը կմասնակցեն One Direction անգլո-իռլանդաան խումբը, բրիտանացի երգիչ Սեմ Սմիթը, Coldplay խմբի վոկալիստ Քրիս Մարտինը: Սինգլի վրա կատարվող աշխատանքին կմասնակցի Դեւիդ Բոուին: Կոմպոզիցիան կձայնագրվի նոյեմբերի 15-ին եւ ներբեռնման համար մատչելի կլինի նոյեմբերի 17-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: