Շոու բիզնես

Ջասթին Բիբերին հարկադրել են պատեր ներկել

1 րոպեի ընթերցում

Ջասթին Բիբերին հարկադրել են պատեր ներկել

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի փոպ-կատարող Ջասթին Բիբերը դատարանի վճռով ավելի քան 80 հազար դոլար Է վճարել որպես տուգանք եւ փոխհատուցում բարբարոսության համար եւ ճշտապահորեն հաճախում Է զայրույթի կառավարման դասընթացներին, որոնք պլանավորում Է ավարտել 2015 թվականի փետրվարին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել է Associated Press-ը՝ հղում անելով երգչի փաստաբանին:

Ինչպես պնդում Է TMZ պորտալը, վկայակոչելով աղբյուրներ, կատարելով դատարանի վճիռը՝ Բիբերը MusiCares հիմնադրամում հինգ օր կատարել է հասարակական աշխատանքներ, հիմնադրամ, որն օգնում Է թմրակախվածության դեմ պայքարող երաժիշտներին: Մասնավորապես, նա պատեր Է ներկել հիմնադրամի գրասենյակում եւ վերադասավորել կահույքը:

2014 թվականի հունվարին Բիբերը ձվեր Է շպրտել իր հարեւանի տան վրա, տուժողը դիմել Է ոստիկանություն: Հուլիսին Լոս Անջելեսի օկրուգային դատարանը երգչին դատապարտել Է գրեթե 81 հազար դոլարի չափով տուգանքի, ինչպես նաեւ հինգ օրվա հասարակական աշխատանքների եւ պարտավորեցրել Է անցնել զայրույթի կառավարման 12-շաբաթյա դասընթաց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում