One Direction բրիտանական փոփ-խումբը դարձել է MTV EMA 2014-ի հաղթահերոսը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: One Direction բրիտանական փոփ-խումբը դարձել է MTV European Music Awards 2014 (MTV EMA 2014) երաժշտական մրցանակի հաղթահերոսը: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի երեկոյան Շոտլանդիայի Գլազգո քաղաքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

One Direction-ւ հաղթել է չորս անվանակարգում, այդ թվում՝ «լավագույն փոփ-խումբ», «լավագույն համերգային խումբ», «Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի լավագույն խումբ», ինչպես նաեւ «լավագույն երկրպագուներ»: Վերջին կատեգորիայում հաղթել է նաեւ երաժիշտ Ջասթին Բիբերը, որը, բացի այդ, պարգեւներ է ստացել որպես «լավագույն երգիչ» եւ «լավագույն կանադացի կատարող»:

5 Seconds of Summer ավստրալական համույթը պարգեւատրվել է որպես «լավագույն ավստրալական խումբ», «լավագույն նոր խումբ» եւ «տարվա ճեղքում»:

Իր հերթին ամերիկուհի Արիանա Գրանդեն պարգեւ է ստացել «Լավագույն երգ» անվանակարգում Problem կոմպոզիցիայի համար, որը ձայնագրվել է ավստրալուհի ռեփ-կատարող Իգա Ազալիայի մասնակցությամբ: Գրանդեն նաեւ ճանաչվել է «Լավագույն երգչուհի»:

Էնրիկե Իգլեսիասը ճանաչվել է «լավագույն իսպանացի կատարող»: Նա նաեւ պարգեւ է ստացել «լավագույն կատարում World Stage նախագծի շրջանակներում» անվանակարգում:

Երգչուհի Քեթի Փերրին, որը չի կարողացել ներկա գտնվել մրցանակաբաշխությանը, հաղթել է «լավագույն կերպար» եւ «լավագույն տեսագրություն» անվանակարգերում Dark Horse երգի տեսահոլովակի համար:

Չինացի երգչուհի Բիբի Ջոուն ստացել Է երկու պարգեւ՝ որպես «լավագույն կատարող մայրցամաքային Չինաստանում եւ Հոնկոնգում», ինչպես նաեւ «լավագույն միջազգային կատարող»:

Ամերիկուհի Նիքի Մինաժը, որն այդ երեկո վարում էր արարողությունը, հանդես է եկել Anaconda իր նոր հիթով եւ մրցանակ ստացել «լավագույն հիփ-հոփ նախագիծ» անվանակարգում:

Դրա հետ մեկտեղ 30 Seconds to Mars ժողովրդականություն վայելող համույթը ճանաչվել է «լավագույն այլընտրական խումբ», Linkin Park-ը՝ «լավագույն ռոք-խումբ», իսկ շոտլանդացի Քելվին Հարիսը՝ «էլեկտրոնային երաժշտության լավագույն կատարող»:

MTV European Music Awards 2014 ամենամյա մրցանակաբաշխությունը հիմնվել է 1994 թվականին: Ամեն տարի այն անցկացվում է Եվրոպայի տարբեր խոշոր քաղաքներում: 2013 թվականին պարգեւները հանձնվել են Ամստերդամում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA