ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Pink Floyd ռոք-խմբի երաժիշտները թողարկել են The Endless River հրաժեշտի ալբոմը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվել Է խմբի կայքում:
«Նոր ալբոմը կազմված Է այն ստեղծագործություններից, որոնք ձայնագրվել են տակավին 1993 թվականին The Division Bell սկավառակի համար: 2013 թվականին Դեւիդ Գիլմորը եւ Նիկ Մեյսոնը որոշել են թողարկել ձայնապնակ այն կոմպոզիցիաներով, որոնք չեն մտել այդ ալբոմի մեջ: Այդ ձայնապնակը դարձել Է կոլեկտիվի վերջին աշխատանքը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Կիթառահար Դեւիդ Գիլմորը եւ թմբկահար Նիկ Մեյսոնն այս ալբոմը նվիրել են ստեղնահար Ռիկ Ռայթին, որը մահացել Է 2008 թվականին: Ձայնապնակը դարձել Է կոլեկտիվի առաջին խոշոր աշխատանքը վերջին 20 տարում: Գիլմորի ձայնը կարելի լսել Louder Than Words թրեկում, եւս երեքում նա ձայնագրվել Է բեք-վոկալում: Ռայթը հասցրել Է մասնակցել 12 երգերի ձայնագրություններին:
Pink Floyd խումբը կազմվել Է 1965 թվականին: Իր գոյության ընթացքում կոլեկտիվը ձայնագրել Է 14 ստուդիական ալբոմ: