Շոու բիզնես

Բեյոնսեն Մադոննային զրկել է ամենաբարձր վճարվող երգչուհու տիտղոսից

2 րոպեի ընթերցում

Բեյոնսեն Մադոննային զրկել է ամենաբարձր վճարվող երգչուհու տիտղոսից

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադոննան զրկվել է Forbes ամերիկյան ամսագրի վարկածով ամենաբարձր վճարվող երգչուհու տիտղոսից: Նոր վարկանիշը գլխավորել է Բեյոնսեն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

2013 թվականի հունիսից մինչեւ 2014 թվականի հունիսն ընկած ժամանակաշրջանում Բեյոնսեն, Forbes-ի տվյալներով, վաստակել է 115 մլն դոլար: Եկամտի գլխավոր աղբյուրը դարձել է 95 համերգներից եւ Beyonce վերտառությամբ նոր ալբոմի վաճառքներից ստացված շահույթը: Բացի այդ, ամերիկացի երգչուհին նկարահանվել է H&M հագուստի արտադրողի եւ PepsiCo կորպորացիայի գովազդում:

Ընդհանուր առմամբ Բեյոնսեին, որն ավելի վաղ գլխավորել է նաեւ Forbes-ի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ հռչակավոր անձանց վարկանիշը, հաջողվել է անցած տարվա ընթացքում վաստակել երկու անգամ ավելի շատ, քան մեկ տարի առաջ, երբ նա չորրորդ տեղն էր զբաղեցրել ամենաբարձր վճարվող կատարողների ցուցակում:

Վարկանիշի երկրորդ տեղը բաժին է հասել քանթրի երգչուհի Թեյլոր Սվիֆթին, որը 64 մլն դոլար է վաստակել «1989» նոր ալբոմի թողարկման, ինչպես նաեւ կոկա կոլայի, Keds կոշիկների եւ CoverGirl կոսմետիկայի գովազդի շնորհիվ: Եռյակը եզրափակել է երգչուհի Փինքը, որի եկամուտը կազմել է 52 մլն դոլար:

Առաջատարների հնգյակում տեղ են գտել նաեւ Ռիհաննան (48 մլն դոլար) եւ Քեթի Փերին (40 մլն դոլար): Մադոննան այս տարի չի մտել Forbes-ի վարկանիշ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում