Պաշտոնական

Գալուստ Սահակյանը կարևորել է մտածողության փոփոխությունը նոտարական համակարգում

3 րոպեի ընթերցում

Գալուստ Սահակյանը կարևորել է մտածողության փոփոխությունը նոտարական համակարգում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Հոկտեմբերի 31-իններկա է գտնվել ՀՀնոտարական պալատի նոր գրասենյակի բացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,ԱԺ նախագահը, շնորհավորելովնոտարներին ու ՀՀ նոտարական պալատի աշխատակազմին բնակարանամուտի առթիվ, նշելէ, որ սա եւս մի քայլ է՝ ամրապնդելու նոտարական համակարգը, նոր շունչ տալունրան, մղելու ավելի ակտիվ, համախմբված մասնագիտական գործունեության: Ըստ Սահակյանի՝ համակարգի արդիականացումը չի նշանակում միայն օրենսդրականբարեփոխում, այն նաեւ ենթադրում է նոր տեխնոլոգիաների ներդրում, աշխատանքայինպայմանների բարելավում:

ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ ամենից առաջ եւամենակարեւորն ու առաջնահերթը մտածողության, հոգեբանության փոփոխությունն էհամակարգում: «Ամենաժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն ու օրենսդրականդաշտը կարող են ոչինչ չնշանակել, եթե նոտար-քաղաքացի հարաբերություններումվստահության պակաս լինի»,- ասել է խորհրդարանի ղեկավարը:

Գալուստ Սահակյանը նշել է, որ յուրաքանչյուր օր նոտարն առնչվում է մարդկանց հետ, նրանց տարաբնույթ խնդիրներին եւ իրավաբան լինելուց զատ նա պիտի նաեւ հոգեբանական պատրաստվածություն ունենա: Նա հավելել է, որ նոտարը ոչ միայն իրավական, այլեւ բարոյական պատասխանատվություն ունի քաղաքացու եւ նաեւ ինքն իր առջեւ, որովհետեւ նոտարի գործողությունը պիտի միտված լինի քաղաքացու օրինական շահի պաշտպանությանը եւ պետության հեղինակության բարձրացմանը:

ԱԺ նախագահի խոսքով՝ համակարգային այն փոփոխություններն ու բարեփոխումները, որոնք իրականացվել եւ իրականացվում են արդարադատության համակարգում, դրականորեն են արտացոլվում նաեւ նոտարական բնագավառում, եւ ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակի բացումը պետք է դիտարկել այդ բարեփոխումների շարունակականության շրջանակում:

Կրկին շնորհավորելով նոր գրասենյակի բացման առթիվ՝ Գալուստ Սահակյանը մաղթել է, որ նոտարների գործունեությունը մշտապես բխի քաղաքացու, հասարակության, պետության շահերից եւ օրենքից:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ԱԺ պատվոգրով պարգեւատրել է Կենտրոն նոտարական տարածքի նոտար Մարինե Մանուկյանին, ԱԺ նախագահի հուշանվերով՝ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աիդա Աբրահամյանին եւ Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Ռոզա Առաքելյանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում