Հասարակական

«#2015RTAG. Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը» նախաձեռնությունն արդեն պաշտոնական կայք ունի յոթ լեզվով

2 րոպեի ընթերցում

«#2015RTAG. Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը» նախաձեռնությունն արդեն պաշտոնական կայք ունի յոթ լեզվով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված այդ ոճրագործության մասին հանրային իրազեկմանն ու դատապարտմանն ուղղված «#2015RTAG. Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը» խորագիրը կրող նախաձեռնությունը շարունակում է նոր թափ հավաքել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախաձեռնության հեղինակների ջանքերով արդեն ստեղծվել է հատուկ ինտերնետային կայք` 2015rtag.com, որը միտված է նախաձեռնությանն ավելի մեծ թվով մարդկանց ներգրավելուն:

Կայքում տեղադրվում են այն անձանց լուսանկարները, ովքեր արդեն իսկ մասնակցել են #2015RTAG շարժմանը: Բացի այդ, այստեղ յոթ լեզվով` հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, պորտուգալերեն, ֆրանսերեն և իտալերեն, ներկայացված է, թե ինչպես պետք է մասնակցել նախաձեռնությանը` «#2015RTAG. Recognize The Armenian Genocide» գրությամբ պաստառով լուսանկարվելով և լուսանկարը ներբեռնելով: Միաժամանակ կայքում կա ժամատախտակ, որտեղ հետհաշվարկ է ընթանում մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Մարսելի հայ համայնքը սկսել է շարժում, որի նպատակն է համացանցի միջոցով տարածել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ: Շարժմանն արդեն իսկ միացել են հազարից ավելի մարդ, այդ թվում նաև մի շարք հայտնի անհատներ (Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյան, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան, ԵՄ պատգամավոր, ԵՄ-Հայաստան պառլամենտական բարեկամության խմբի ղեկավար Էլենի Տեոխարուս,Հրանտ Դինքի իրավապաշտպան Ֆեթիե Չեթին, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյան, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայե, Հայաստան-Ֆրանսիա պատգամավորական բարեկամական խմբի փոխնախագահ Ֆրանսուա Ռոժբլուան, Ֆրանսիայի Դեսին քաղաքի քաղաքապետ Լորանս Ֆոտրա, ֆրանսիական շոու բիզնեսի և հասարակական-քաղաքական շրջանակներ ներկայացուցիչներ և այլն):

Այս նպատակով Facebook-ում և Twitter-ում բացվել է հատուկ էջ, որտեղ տեղադրվում են շարժմանը միացած մարդկանց նկարները:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում