Տարվա լավագույն ալբոմի համար Mercury Prize երաժշտական մրցանակն ստացել է Young Fathers խումբը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարվա լավագույն ալբոմի համար բրիտանական հեղինակավոր Mercury Prize երաժշտական մրցանակն ստացել Է շոտլանդական Young Fathers խումբը, որի կատարումները հիփ-հոփ ոճի են: Ժյուրին գնահատել Է նրանց Dead սկավառակը: Պարգեւների հանձնման արարողությունը հոկտեմբերի 29-ի երեկոյան կայացել է Լոնդոնի հյուսիսի «Ռաունդհաուս» (Roundhouse) համերգասրահում: Young Fathers-ը չԷր մտնում մրցանակի հավակնորդ ֆավորիտների մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Խումբը Dead ալբոմը թողարկել Է այս տարվա փետրվարին: Այդ ժամանակվանից ի վեր նրանք վաճառել են այդ սկավառակի ընդամենը 2386 պատճեն: Դա 65 անգամ պակաս Է այն տիրաժից, որով տարածվել Է Royal Blood խմբի մրցանակի համառոտ ցանկում ներառված ձայնապնակը:

Բուքմեքերների գնահատումներով՝ հաղթելու առավել մեծ շանսեր ուներ բրիտանացի երգչուի Թալիա Բառնետը, որն ավելի շատ հայտնի Է որպես FKA Twigs, իր LP1 դեբյուտային ալբոմով, որը լույս Է տեսել ընթացիկ տարվա օգոստոսին: Մյուս ֆավորիտներն Էին համարվում անգլիացի բանաստեղծուհի Քեյթ Թեմփսեթը՝ Everybody Down սկավառակով, ինչպես նաեւ Դայմոն Ալբառնը՝ Everyday Robots սոլո ձայնապնակով:

Ժյուրիի նախագահ, ռոք-քննադատ Սամոն Ֆրիտը հայտարարել Է. «Young Fathers-ն իրենից ներկայացնում Է բրիտանական քաղաքային երաժշտության բացառիկ տարբերակ, նրանք շատրվանում են հզոր, անսպասելի եւ դյութիչ գաղափարներ»:

Young Fathers-ի կազմում կա երեք երաժիշտ՝ Ալոիզիուս Մասակուին, որը ծնվել Է Լիբերիայում, Քայուս Քանկոլեն, որը սերում Է Նիգերիայից գաղթածների ընտանիքից, եւ շոտլանդացի Գրեմ «Ջի» Հասթինգսն Էդինբուրգից: Խումբը կազմվել Է 2008 թականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս