1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում կյանքի 86-րդ տարում մահացել է Յուրի Նիկուլինի կինը` Տատյանա Նիկուլինան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտնել է նրա որդին` Ցվետնոյ բուլվարի կրկեսի տնօրեն Մաքսիմ Նիկուլինը: Նրա խոսքերով, վերջին մի քանի ամիսներին Տատյանա Նիկուլինան ծանր հիվանդ է եղել:
Դեկտեմբերին Նիկուլինան կդառնար 86 տարեկան: Արտիստուհու հետ վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա երեքշաբթի` Մոսկվայի ժամանակով ժամը 11-ին, Ցվետնոյ բուլվարի կրկեսում: