Մուշեղ Հարությունյանը նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի առաջարկությունը` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրելՄուշեղ Հարությունյանին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ նշանակելու մասին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նույն հրամանագրովդադարեցվել են նրա՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:
Կարդացեք հոդվածը` Русский