Տարածաշրջանային

Ադրբեջանի իշխանությունները նոր լոբբիստ են վարձել

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանի իշխանությունները նոր լոբբիստ են                         վարձել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում իրենց հեղինակությունը վերակագնելու համար Ադրբեջանի իշխանությունները վարձել են Հանրապետական կուսակցության նախկին խորհրդական եւ քաղաքական ստրատեգ Լիզ Մայերին` 6 ամիս ժամկետով պայմանագիր կնքելով նրա հետ այն մասին, որպեսզի վերջինս հասարակայնության հետ կապերի գծով իր Mair Strategies ընկերության միջոցով, լուսաբանելով Ադրբեջանի մասին նորությունները, կարողանա ազդել ԱՄՆ-ի լայն հասարակության եւ կառավարության տարբեր չինովնիկների վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը:

Կայքը հայտնում է, որ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը արդեն ստորագրել է պայմանագիրը եւ պարտավորվել նշված ընկերությանը ամսական 15 հազար դոլար վճարել:

Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը գնացել է այդ քայլին, քանի որ մարդու իրավունքների ոլորտում եղած տխուր իրավիճակի պատճառով երկիրը արեւմտյան չինովնիկների, վերլուծաբանների եւ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ենթարկվում է աճող սուր քննադատությունների:

Ըստ հոդվածի` «Կայունության եվրոպական նախաձեռնություն» (European Stability Initiative) կազմակերպության համաձայն` Եվրոպայի Խորհրդի նախարարների խորհրդում Ադրբեջանի նախագահության ժամանակաշրջանում ադրբեջանական իշխանությունները կտրուկ ուժեղացրել են քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումները: Դրա հետ միաժամանակ, Ադրբեջանի իշխանությունները փորձում են երկիրը ներկայացնել որպես ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կարեւոր դաշնակից, ինչպես նաեւ կարեւորագույն խաղացող` էներեգտիկ անվտանգության ապահովության ոլորտում:

Ըստ հոդվածի` սակայն, քննադատները Բաքվին մեղադրել են երկրում մարդու իրավունքների բնագավառում տխուր իրավիճակից ուշադրությունը շեղելու համար Ուկրաինայում ճգնաժամն օգտագործելու, այդ թվում` վերջին ամիսներին լրագրողների, իրավաբանների եւ կառավարության այլ քննադատների նկատմամբ բռնաճնշումներն ուժեղացնելու մեջ:

Հոդվածում հիշեցվում է, որ 2013 թվականին ԱՄՆ-ում շահերի լոբբինգի գծով Ադրբեջանը գտնվել է 10-րդ տեղում, Sunlight Foundation կազմակերպության հետզոտությունների համաձայն` ծախսելով գրեթե 2,3 մլն դոլար: Նշվում է նաեւ, որ Ադրբեջանն ամսական 50 հազար դոլար վճարելու պայմանով պայմանագիր է ստորագրել Վաշինգտոնում հայտնի The Podesta Group լոբբիստական ընկերության հետ:

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Տարածաշրջանային

Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Քաղաքականություն

Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի ամբողջական դուրսբերման մասին

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Տարածաշրջանային

Վրաստանի ԱԳ նախարարը հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կկարգավորվեն մոտ ապագայում

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Տարածաշրջանային

Ադրբեջանում հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Տարածաշրջանային

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցությունը

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Տարածաշրջանային

Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Տարածաշրջանային

Ադրբեջանի չորս քաղաքացի մեղավոր է ճանաչվել Կրասնոյարսկի երկրամասում դաժան սպանության մեջ

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Տարածաշրջանային

Ադրբեջանցի զինծառայող է անհետ կորել

Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Տարածաշրջանային

Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա

Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը չի ընդգրկվել նախագահի թեկնածուների ցանկում 

Տարածաշրջանային

Իրանի նախկին նախագահ Ահմադինեջադը չի ընդգրկվել նախագահի թեկնածուների ցանկում 

Բաքուն ու Երևանը պետական ​​սահմանների հստակեցման հարցում հասել են որոշակի հաջողությունների. Իլհամ Ալիև

Տարածաշրջանային

Բաքուն ու Երևանը պետական ​​սահմանների հստակեցման հարցում հասել են որոշակի հաջողությունների. Իլհամ Ալիև

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում