Էդգար Ղազարյանը նշանակվեց Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Էդգար Ղազարյանը նշանակվել է Լեհաստանի Հանրապետությունում (նստավայրը՝ Վարշավա) Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Էդգար Ղազարյանը ՀՀ կառավարության հոկտեմբերի 23-ի նիստում սեփական դիմումի համաձայն ազատվել էր Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից: