Pink Floyd-ի նոր ալբոմը նախնական պատվերների թվով գերազանցել Է Amazon կայքի բոլոր ռեկորդները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Pink Floyd ռոք խումբը, որը պատրաստվում է The Endless River ալբոմի թողարկմանը, գլխավորել Է ամենասպասվող երաժշտական նորույթների ցուցակը եւ նախնական պատվերների թվով գերազանցել է բոլոր ռեկորդները Amazon ինտերնետ-խանութում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Independent թերթին:

Այսպիսով, սկավառակը, որը կթողարկվի մոտավորապես երկու շաբաթ հետո, ժողովրդականությամբ արդեն առաջ Է անցել Coldplay խմբի Ghost Stories ալբոմից եւ բոլոր ժամանակների ամենապատվիրվող ալբոմից՝ One Direction խմբի Midnight Memories-ից, որը թողարկվել Է 2013 թվականին:

Ավելի վաղ Pink Floyd-ի մասնակիցները հավաստել են, որ ապագա սկավառակը վերջինը կդառնա խմբի պատմության մեջ: «Սա կլինի մեր վերջին ստեղծագործությունը»,-նշել են թմբկահար Նիք Մեյսոնը եւ կիթառահար Դեւիդ Գիլմորը:

Նոր ալբոմը, որը բաղկացած Է 1993 թվականին The Division Bell սկավառակի համար ձայնագրված կոմպոզիցիաներից, վաճառքի դուրս կհանվի նոյեմբերի 10-ին:

The Endless River-ը ներառում Է գործիքային 17 կոմպոզիցիաներ (դրանցից մեկը ձայնագրվել Է բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգի մասնակցությամբ, որի ձայնը կլսվի Talkin' Hawkin երգում) եւ մեկ երգ՝ Louder Than Words-ը: Տեքստի հեղինակն Է Գիլմորի կինը Պոլլի Սեմսոնը:

Բրիտանական Pink Floyd խումբը, որը հայտնի Է իր փիլիսոփայական տեքստերով, երաժշտական փորձարարությամբ, սկավառակների ինովացիոն ձեւավորումներով եւ վիթխարի շոուներով, կազմավորվել Է 1965 թվականին: Իր գոյության ժամանակաշրջանում կոլեկտիվը ձայնագրել Է 14 ստուդիական ալբոմ, որոնք ամբողջ աշխարհում վաճառվել են ավելի քան 200 միլիոն օրինակ տպաքանակով: 1994 թվականին խումբը ցրվել Է, սակայն 2005 թվականին կրկին միացել Է, որպեսզի վերջին ելույթին ներկայանան դասական կազմով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Մինչև 300 հազար դրամ անձնական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն լինի

ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է

ՄԻՊ նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով՝ տարեկան հաղորդման շրջանակում արձանագրված խնդիրների և ներկայացված առաջարկությունների ամփոփման վերաբերյալ

Եվրախորհրդարանը կոչ կանի ԵՄ երկրներին չճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները

ԼՂ նախկին առաջնորդների գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հունվարի 27-ին

Լոռու մարզում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ նախագահը և Իտալիայի նորանշանակ դեսպանը կարևորել են համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ

Ավինյանն անդրադարձել է կայքի միջոցով Երևանի տրանսպորտի ուղետոմս գնելու հնարավորություններին