Պաշտոնական

Նախագահը դադարեցրել է որոշ դատավորների լիազորություններ

1 րոպեի ընթերցում

Նախագահը դադարեցրել է որոշ դատավորների լիազորություններ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են որոշ դատավորների լիազորություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հրամանագրում ասված է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի հոկտեմ¬բերի 17-ի եզրակացությունները` որոշում եմ.

2014 թվականի հոկտեմբերի 22-ից դադարած համարել՝

1) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանի լիազորությունները.

2) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Իսկուհի Վարդանյանի լիազորությունները»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում