Իրանի համար Հայաստանը տարանցման ուղի է դեպի ԵՏՄ երկրներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը մտադիր է Հայաստանի տարածքն օգտագործել որպես տարանցիկ ուղի՝ դեպի Ռուսաստան և Եվրասիական տնտեսական միության այլ երկրներ իր ապրանանքներն արտահանելու համար:Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությունը, այդ մասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ նշել էԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին:

Անդրադառնալով էներգետիկ բնագավառում համագործակցությանը՝ Ջհանգիրին հիշեցրել է Մեղրի ՀԷԿ-ի կառուցման համատեղ ծրագիրը և նշել, որ նախկինում ստորագրված պայմանագրերի իրականացումն անհրաժեշտ է:

Իրանի նախագահի առաջին տեղակալը հայտարարել է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի նախագահությամբ ստեղծել համատեղ բարձրագույն հանձնաժողով, որը կխթանի երկկողմ համագործկցության զարգացմանը: Ջհանգիրին նաեւ վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Իրանի միջև առկա առևտրաշրջանառության ծավալները, որը ներկայում կազմում է տարեկան 300 մլն դոլար, էապես կաճի:

Հոկտեմբերի 20-ին Թեհրան է ժամանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման նպատակն է հայ-իրանական կապերի, մասնավորապես էներգետիկ բնագավառում համագործակցության հետագա ամրապնդումն ո զարգացումը:

Հոկտեմբերի 20-ին Հայաստանի կառավարության ղեկավարը Թեհրանում հանդիպումներ կունենա նաև ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի և Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Հոկտեմբերի 21-ին վարչապետ Աբրահամյանը Սպահանում հանդիպում կունենա նահանգապետ Ռասուլ Զարգարփուրի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի Սբ. Հովսեփ եկեղեցու 350-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը:

Հայերեն English Русский

Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Գործադիրը 173 մլն դրամի աջակցություն տրամադրեց Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանը

Կառավարությունը 2 մլրդ 434 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր կիրականացնի 22 համայնքում

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում

Սոնա Ղազարյանն ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հոդվածը համարել է առողջ քննադատություն և բանավեճի հիմք

Քաջարանի թունելի կառուցման համար Հայաստան է ներկրվել մասնագիտացված տեխնիկայի առաջին խմբաքանակը

Կադաստրի կոմիտեն հասցեների ճշգրտմանը միտված օրենսդրական փոփոխություններ է առաջարկում

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ԹՐԻՓՓ-ի ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթը

Չինաստանի և ԱՄՆ-ի արտգործնախարարները «կառուցողական քննարկում» են ունեցել

Մեկնարկել է «Արարատ-Արմենիա» - «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի վաճառքը