«Իսլամական պետության» գործողություններում Թուրքիան առանցքային դերակատարում ունի. Նարեկ Գալստյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը «Իսլամական պետություն» կոչված ահաբեկչական խմբավորման գործողություններին միջազգային հանրության արձագանքը երկերեսանիություն է համարում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Նարեկ Գալստյանը ցավով նշեց, որ 21-րդ դարում մենք համարյա ականատես ենք լինում նույն իրողությանը, որը կար 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին: «Երբ օրը ցերեկով տեղի է ունենում եզդիների ցեղասպանություն և միջազգային հանրությունն ընդամենը ամիսներ հետո է արձագանքում, երբ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան սկսում են օդային հարվածներ հասցնել «Իսլամական պետության» դիրքերին, սա ուղղակի խայտառակության գագաթնակետն է»,- ընդգծեց Գալստյանը:

Նա նկատեց, որ հայերը ևս տուժել են «Իսլամական պետության» գրոհայինների գործողությունների հետևանքով՝ հիշեցնելով, որ ահաբեկիչները պայթեցրել են Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին, որը մեր ժողովրդի հոգևոր, մշակութային արժեքներից մեկն էր: «Եվ ցավալին այն է, որ «Իսլամական պետության» հետևում հստակ երևում է պաշտոնական Անկարայի, Թուրքիայի ձեռագիրը, իսկ միջազգային հանրությունը որևէ քայլ չի ձեռնարկում զսպելու Թուրքիային և «Իսլամական պետության» այդ մարդակերներին, ում համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի»,- ընդգծեց ՍԴՀԿ ատենապետը:

«Իսլամական պետության» գրոհայինների գործողությունները վտանգավոր են նաև Մերձավոր Արևելքի հայկական համայնքների համար, որոնք մեծ դերակատարում են ունեցել այդ երկրների մշակութային, տնտեսական, քաղաքական կյանքում: Նարեկ Գալստյանը շեշտեց, որ հարկավոր է օր առաջ վերջ դնել այդ չարիքին: «Ու նաև պետք է պատասխան տա այն երկիրը, որը կանգնած է«Իսլամական պետության» հետևում, այսինքն՝ Թուրքիան: Հիշեցնեմ, որ մենք այս խնդիրն ունեցանք Քեսաբի պարագայում ևս: Երբ ահաբեկիչները գրավեցին Քեսաբը, այդ ժամանակ ևս Թուրքիայի օժանդակությունը շատ հստակ էր: Հիմա ես կարծում եմ, որ որպես թիրախ պետք է ընկալել Թուրքիային, քանի որ բոլոր այդ ահաբեկչական կազմակերպություններն ընդամենը գործիք են, հենց Թուրքիան է ֆինանսական, նյութական և ռազմական աջակցություն ցուցաբերում ահաբեկիչներին»,- նշեց Գալստյանը:

Դիտարկմանը, թե որոշ թուրքագետներ պնդում են, որ չի կարելի միանշանակ գնահատական տալ Թուրքիայի և «Իսլամական պետության» հարաբերություններին, քանի որ Թուրքիան շատ դեպքերում նաև դեմ է գնում «Իսլամական պետությանը», ինչի մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարելու պատրվակով Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է երկրի զինված ուժերին Թուրքիայի տարածքից դուրս ռազմական գործողություններ իրականացնել թույլատրող օրենքը, Նարեկ Գալստյանն ընդգծեց, որ Թուրքիայի խորհրդարանը կարող է նման օրենք ընդունել, սակայն դա ոչինչ չի փոխում: «Երբ «Իսլամական պետությունը» գրավեց Իրաքի և Սիրիայի այդ հսկայական հատվածը, այնտեղ կային նավթային մեծ պաշարներ, իսկ ահաբեկիչների գոյատևման միջոցը նավթ վաճառելն էր: Հիմա ո՞ւմ էր վաճառվում այդ նավթը: Այս հարցի պատասխանը միջազգային փորձագետները տվել են. նավթը երրորդ անձի միջոցով վաճառվում էր Թուրքիային: Հիմա այսքանից հետո մենք կարո՞ղ ենք ասել, որ Թուրքիան այս ամենի հետ կապ չունի: Երբ Թուրքիան բացում է սահմանը և զինյալները մտնում են Քեսաբ, կապ ունի՞ այս ամենի հետ, թե՞ կապ չունի: Կամ երբ վիրավոր ահաբեկիչները բուժվում են Թուրքիայում, կապ ունի՞ այդ երկիրն այս ամենի հետ, թե՞ չունի»,- նշեց Նարեկ Գալստյանը:

Նրա խոսքով՝ այլ հարց է, որ միջազգային հանրությունը «Իսլամական պետության» դեմ պայքարում հիմնականում սատարում է Հյուսիսիային Քրդստանի իշխանություններին, քանի որ հիմնական հարվածող ուժը քրդական ջոկատներն են, բնական է, որ Թուրքիան պետք է փորձի որևէ կերպ միջամտել այս գործընթացին: «Սակայն ապացուցված է, որ «Իսլամական պետության» գործողություններում եթե ոչ հիմնական, ապա առանցքային դերակատարում ունի Թուրքիան»,- ընդգծեց ՍԴՀԿ ատենապետը:

Հայերեն English Русский

Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել

Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից