ՀՀ-ն Կարեն Պետրոսյանի գործով միջազգային ատյաններից կպահանջի իրավական գնահատական

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից գերեվարված եւ սպանված` Չինարի գյուղի 31-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանի դին համապատասխան դատաբժշկական փորձաքննություններ է անցել: Արդյունքների պարզ դառնալուց հետո Հայաստանը կձեռնարկի միջոցառումներ կատարվածին համապատասխան գնահատական տալու առնչությամբ: «Դատաբժշկական փորձաքննության արդյուքններից հետո Հայաստանում եւ միջագային կառույցներում հարց կբարձրացվի կատարվածին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` նշեց Սեյրան Օհանյանը:

Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել էր օգոստոսի 7-ին եւ գերի ընկել: Օգոստոսի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցեցին, որ անհասկանալի պայմաններում Պետրոսյանի մոտ գրանցվել է սրտի կանգ: Մահից 2 ամիս անց` հոկտեմբերի 10-ին ադրբեջանական կողմը Հայաստանին հանձնեց Կարեն Պետրոսյանի մարմինը:

Սա առաջին դեպքը չէ, երբ սահմանը հատած խաղաղ քաղաքացուն Ադրբեջանում սպանում են: 2010 թ. սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ քսանամյա Մանվել Սարիբեկյանը գերեվարվել էր. հոկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ նա մահացել է բանտախցում՝ Բաքվում։ Մահից առաջ ադրբեջանական ANS TV հեռուստաընկերությունը պատրաստել էր թողարկում, որում Մանվել Սարիբեկյանի հարցազրույց էր տալիս հեռուստաընկերության աշխատակցին։ Նա խոստովանում էր, որ իբր լրտես է և ահաբեկիչ։ Սարիբեկյանի դին Հայաստանի Հանրապետությանն է հանձնվել նոյեմբերի 4-ին, փոխարենն` Ադրբեջանին է հանձնվել Ադրբեջանի քաղաքացի Էլդար Թաղիևին։ Հայաստանում կատարված դատաբժշկական հետաքննությունը ցույց է տվել, որ Սարիբեկյանը ենթարկվել է կտտանքների:

2014թ. հունվարի 28-ին Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը դույլը ձեռքին հատել էր հայ-ադրբեջանական սահմանն ու գերեվարվել: Ադրբեջանական կողմը ծերունուն համարել էր դիվերսանտ: Խոջոյանը հայրենիք է վերադարձվել մարտի 4-ին, նրա մարմնին եւ դեմքին կային բազմաթիվ վնասվածքներ: Ադրբեջանում նա ենթարկվել էր կտտանքների, նրան անգամ բենզին էին ներարկել: Չնայած տրամադրված բժշկական օգնությանը` Մամիկոն Խոջոյանը չկարողացավ ապաքինվել եւ մայիսի 20-ին կնքեց մահկանացուն:

Հայերեն English Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված