Պաշտոնական

Նախագահը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը

1 րոպեի ընթերցում

Նախագահը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրած հրամանագրով հաստատել էՄարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնումՀայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ ՍարգսյանըՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին հանձնարարել է նշված ցուցակը, անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, սահմանված պահանջների և ընթացակարգերի պահպանմամբ ներկայացնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին:

Նշված մրցույթում հաղթող են ճանաչվել Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը և Նելիկ Նիկողոսի Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում