Պաշտոնական

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը կշարունակի ծրագրերը

1 րոպեի ընթերցում

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը կշարունակի ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գաֆէսճեան ընտանիք» հիմնադրամի նախագահ Քեթլին Գաֆէսճեան Բարադարանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է եղել հիմնադրամի գործունեությանը, առաջիկա ծրագրերին: Զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել, որ Երևանում «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը, որը ժամանակակից արվեստի լավագույն նմուշներն է ցուցադրում Հայաստանում և նաև աշխարհին ներկայացնում հայկական մշակույթը, դարձել է երևանցիների և քաղաքի հյուրերի համար սիրված ու նախընտրելի վայր: Տիկին Քեթլին Գաֆէսճեան Բարադարանը վստահեցրել է, որ կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը և երջանկահիշատակ Ջերարդ Գաֆէսճեանի ծրագրերին, շարունակելու է ակտիվ աշխատել, ցուցադրել ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, կազմակերպել կրթական ծրագրեր և իրականացնել կենտրոնի գործառույթներից բխող այլ աշխատանքներ:

Նախագահ Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել «Գաֆէսճեան ընտանիք» հիմնադրամին՝ հայրենանվեր բոլոր ծրագրերի իրականացման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում