Շոու բիզնես

«Միսս Վենեսուելա» մրցույթում հաղթել Է 20-ամյա ուսանողուհի Մարիանա Խիմենեսը

2 րոպեի ընթերցում

«Միսս Վենեսուելա» մրցույթում հաղթել Է 20-ամյա ուսանողուհի Մարիանա Խիմենեսը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միսս Վենեսուելա» մրցույթում հաղթել Է 20-ամյա ուսանողուհի Մարիանա Խիմենեսը: Այժմ Գուարիկո նահանգից հանդես եկած աղջիկը պետք Է մասնակցի «Միսս Տիեզերք» մրցույթին, որտեղ նրա հայրենակիցներն ավելի հաճախ են հաղթում, քան աշխարհի ցանկացած այլ երկրի պատվիրակ: Վենեսուելացի գեղեցկուհիները մոլորակի ամենահեղինակավոր բեմահարթակում հաղթանակ են տարել յոթ անգամ՝ 1979, 1981, 1986, 1996, 2008, 2009 եւ 2013 թվականներին:

«Միսս Վենեսուելա» Մարիանա Խիմենեսը հաղթանակը նվիրել Է իր գործընկերուհուն՝ Մոնիկա Սպիրին, որը Վենեսուելայի ամենագեղեցիկ կինն Էր հռչակվել Է 2004 թվականին: Հաղթանակ տանելուց հետո նա դարձել Է դերասանուհի եւ տեղափոխվել Միացյալ Նահանգներ, որտեղ նկարահանվել Է հեռուստասերիալներում: Այս տարվա սկզբին Մոնիկա Սպիրն ամուսնու եւ հինգ տարեկան դստեր հետ միասին ժամանել Էր Վենեսուելա՝ հանդիպելու հարազատների հետ, եւ ավազակային հարձակման զոհ Է դարձել: Նախկին «Միսս Վենեսուելան» եւ նրա ամուսինն սպանվել են, իսկ նրանց աղջիկը հրազենային վերք Է ստացել ոտքին եւ հրաշքով ողջ մնացել:

Միջադեպը տեղի Է ունեցել Պուերտո Կաբելյո եւ Վալենսիա քաղաքների միջեւ ձգվող խճուղում, որտեղ ընտանեկան զույգի ավտոմեքենան կանգ Էր առել անսարքության պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում