Տնտեսություն

Երևանում անցկացվում է «Գյուղական կյանքի և ավանդույթների» փառատոնը

3 րոպեի ընթերցում

Երևանում անցկացվում է «Գյուղական կյանքի և ավանդույթների» փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գյուղատնտեսներն ու ֆերմենրները Երևանի Անգլիական այգում անցկացրին «Գյուղական կյանքի և ավանդույթների» փառատոնը: Փառատոնի 30-ից ավելի տաղավարներում նրանք ներկայացնում էին իրենց արտադրանքը, բերքի նմուշները, թարմ և մշակված գյուղատնտեսական արտադրանքի նմուշները: Փառատոնին ընթացքին հետևելու էր եկել նաև ՀՀ գյուղատնտսության նախարար Սերգո Կարապետյանը, ով ծանոթացավ տաղավարներում ներկայացված գյուղատնտեսական արտադրանքին; Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց, որ փառատոնն անց է կացվում գյուղատնտեսական տարվա ավարտին, հետևաբար այնտեղ ներկայացված է ողջ տարվա բերքն ու բարիքը:«Գյուղատնտեսական տարին, կարելի է ասել, արդեն ավարտվում է, և այսօր ցուցադրվում է մեր հանրապետության բոլոր գյուղատնտեսական կոոպերատիվների և կանանց խմբավորումների ստեղծած բարիքները: Պետք է ասեմ, որ հոկտեմբերի երրորդ կիրակին գյուղատնտեսական աշխատողի օրն է, և մինչ այդ ամփոփվում են ողջ տարվա ձեռքբերումները: Այս փառատոնը ևս անցկացվում է այդ միջոցառումների շրջանակում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Փառատոնի կազմակերպիչ «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության Բնապահպանական ծրագրերի համակարգող Լիա Ասատրյանը պատմեց, որ փառատոնի շրջանակում հատկապես հետաքրքրական է տեղացի տնայնագործների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքների ցուցադրությունն ու գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառը։ «Փառատոնին մասնակցում են ավելի քան 60 ֆերմերային տնտեսություններ, միջազգային կազմակերպություններ և տեղացի արտադրողներ: Կցանկանայի առանձնացնել կին ֆերմերների տաղավարները, որտեղ ներկայացված են նաև ձեռագործ աշխատանքներ: Փառատոնին ընդգրկված են Հայաստանի բոլոր մարզերը և այնտեղ գործող կոոպերատիվներից շատերը»,- ասաց նա:

Հոկտմբերի 10-ից մեկարկել է Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից կազմակերպած «Կանաչ շաբաթ» միջոցառումների շարքը, որի նպատակն է կայուն գյուղատնտեսության զարգացման մասին հանրությանն իրազեկելը, ֆերմերային տնտեսություններին աջակցություն ցուցաբերելը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում