Վերջ տալ բռնության շրջապտույտին. Հայաստանում նշում են Աղջիկների միջազգային օրը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում և ամբողջ աշխարհում հոկտեմբերի 11-ին նշում են Աղջիկների միջազգային օրը: Միավորված ազգերի կազմակերպության կողմից նշանակված այս օրվա նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն հատուկ խնդիրներին, որոնց բախվում են աղջիկները ողջ աշխարհում: Հայաստանում այսօր աղջիկ երեխաների նկատմամբ վեր խոյացած մեծագույն խնդիրներից մեկը, թերևս սեռով պայմանավորոված հղիության ընդհատումներն են, որի պատճառով տարեկան չի ծնվում մոտ 1500 աղջիկ: Այս միտման շարունակվելու դեպքում մինչև 2060 թվականը մենք կկորցնենք 93 հազար աղջիկ կամ ապագա մայր: Օրվա խորհուրդն է ընդլայնել աղջիկների իրավունքներն ու հնարավորությունները` վերջ տալ բռնության շրջապտույտին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես», ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայարպետյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ-ում 100 աղջկա համեմատ ծնվում է 113 տղա, մինչդեռ բնական հարաբերակցությունն է՝ 102-ը 106-ին: «Տղայի գերակայությունը հայկական ընտանիքներում մինչև վեց անգամ ավելի է, քան աղջիկներինը: Առաջին երեք պատճառներն են՝ ընտանիքի անունը, ցեղը շարունակելու ցանկություն, ծնողներին մեծահասակ տարիքում ֆինանսական աջակցության և սատարման խնդիրը, որը բնորոշ է այն երկրներին, որտեղ չկա սոցիալական կայուն աջակցման համակարգ: Մենք կարիք ունենք նաև կոտրելու այն առասպելը, թե տղա երեխաներն են ծերության տարիներին հոգ տանում ծնողների մասին: Եվ վերջապես երրորդ պատճառը տղամարդու գերակայող դերն է ընտանիքում ու հասակությունում»,- ասաց նա:

Մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր խորհրդական Աննա Սաֆարյանն էլ նշեց, որ ներկայումս աշխատանքներ են տարվում սեռով պայմանավորված հղիության ընդհանտումները լուծելու ուղղությամբ: Նրա խոսքով` ՀՀ օրենքն այս առումով միանշանակ չի ձևակերպված, սակայն միայն օրենսդրական կարգավորմամբ հնարավոր չէ հասնել խնդրի լուծման, անհրաժեշտ են համալիր քայլեր:

«Շատ հաճախ կանայք ենթարկվում են ընտանիքի անդամների կողմից հոգեբանական ճշման, երբ պարզվում է, որ երկրորդ կամ երրորդ երեխան աղջիկ է: Ընտանեկան բռության ենթարկված կանայք երբեք չեն բողոքում, որ պառճառը հենց աղջիկ երեխայով հղի լինելն է»,- ասաց Սաֆարյանը` հավելելով, որ եղել են դեպքեր, երբ ՄԻՊ աշխատակազմ են դիմել այդ պատճառով ընտանիքի անդամների կողմից ծեծի ենթարկված կանայք:

Համաշխարհային վիճակագրության համաձայն՝ աղջիկների նկատմամբ իրագործվող խտրականություների հիմնական ուղղություններն են` ոչ լիարժեք հնարավորություն տալը, բռնությունները, սեռական բռնությունները, դեռահաս ամուսնությունը: «Մինչև 18 տարեկանների ամուսնությունը Հայաստանում 2011 թվականին եղել է 524, իսկ 2013-ին` 338: Ինչպես տեսնում ենք, դեռահաս ամուսնությունների թիվը նվազել է, մասնամբ սա շնորհիվ նրա, որ անցյալ տարի օրենսդրական փոփոխությամբ կանանց և տղամարդկանց ամուսնության տարիքը սահմանվեց 18 տարեկանը, մինչդեռ մինչ այդ` կանայք իրավունք ունեին ամուսնանալ 17 տարեկանից: Դեռահասների ամուսնությունն ավելի շատ արտահայտվում է ազգային փոքրամասնությունների մոտ, որտեղ 12-13 տարեկաններից առաջ է գալիս աղջիկ երեխաներին ամուսնացնելու խնդիրը: Այս խնդիրը կա նաև ՀՀ հեռավոր մարզերում և գյուղերում»,- նշեց Հայրապետյանը:

Աղջիկների միջազգային օրն առաջին անգամ նշվել է 2012-ին: Օրվա թեման էր աղջիկների վաղ ամուսնությունը: 2013 թվականին օրվա ուշադրության կենտրոնում էր «Նորարարություններն աղջիկների կրթության համար» թեմայի վրա:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

ԵՄ որևէ երկիր Հայաստանի առջև որևիցե երկրի հետ կապը խզելու պահանջ չի դրել․ ՀՀ ԱԺ նախագահ

ՊԵԿ-ը նոր պարզաբանում է ներկայացրել եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ

ՀՀ և Թայլանդի վարչապետները հեռանկարային են համարել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի, կրթության ոլորտներում

Վարչապետ Փաշինյանը փետրվարի սկզբին կայցելի ԱՄՆ

ԱԺ նախագահի համոզմամբ` Եվրոպա-Բալթյան երկրներ ձևաչափի քննարկումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի նախաձեռնած խաղաղության գործընթացի համար

Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղ այրվել է մոտ 300 հակ անասնակեր

ՀՀ և Խորվաթիայի վարչապետները քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը վերաբերող հարցեր

Ավինյանը ներկայացրել է Երևանի հասարակական տրանսպորտի համար վճարման երեք տարբերակները

Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է. ՀՀ ՄԻՊ Մանասյան