Արամեն ինքն իրեն ծննդյան նվեր է արել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրված երգիչ, բազում երգերի հեղինակ, տաղանդավոր անձնավորություն Արամեն այսօր նշում է իր տարեդարձը: 32-ամյա երգչի երկրպագուների մեծ բանակը միշտ անհամբեր սպասում է նրա նոր կատարումներին ու տեսահոլովակներին և, ինչու չէ, երազում նաև մի օր իր սիրելի երգչին տեսնելու մասին:Սակայն այսօր միայն սիրված երգչի ծննդյան օրը չէ: Երկու տարի առաջ այս օրը Արամեն ինքն իր ծննդյան տոնին նվեր մատուցեց ու բացեց իր անվամբ կարաոկե ակումբը, որը դարձել է շատ երևանցիների սիրելի վայրը: Արամեն պատմել է «Արմենպրես»-ին կարաոկեի ստեղծման, անվան և գործունեության մասին:

-Արամե, ինչպե՞ս առաջացավ կարաոկե բացելու գաղափարը և ինչո՞ւ այն կոչվեց հենց Ձեր անվամբ:

-Մի շարք երկներում շրջելով՝ մասնավորապես Ռուսաստանում, տարբեր ակումբներ տեսնելով, հասկանալով, որ կարաոկեն չի ասոցացվում միայն միկրոֆոնի մեջ գոռալու հետ, այլև՝ հետաքրքիր ժամանակ անցկացնելու ու հանգիստը վայելելու, մոտս հարց առաջացավ՝ ինչո՞ւ Հայաստանում էլ այսպիսի ակումբ չբացել, և ինչո՞ւ այն չլինի իմը: Ինչ վերաբերում է ակումբի անվան ընտրությանը՝ անունն ընտրել եմ ինքս, քանի որ այլ անվան դեպքում, այն ոչ մի կապ չէր ունենա իմ հետ և քչերը կիմանային այդ մասին:

-Ինչպե՞ս արձագանքեցին Ձեր ընկերներն ու հարազատները այդ մտքին:

-Իմ հարազատները, ընտանքի անդամները, մի խոսքով բոլորն էլ կիսեցին իմ միտքը, ընդունեցին այն մեծ ուրախությամբ, վստահեցին ինձ և աջակցեցին ակումբի ստեղծման հետ կապված ցանկացած հարցում:

- Ինչո՞վ է տարբերվում Արամեն կարաոկե ակումբը մյուս ակումբներից:

- Չեմ կարող որևէ տարբերություն դնել«Արամե»-ի և մյուս ակումբների միջև, քանի որ չեմ եղել այլ կարաոկեներում, սակայն կարծում եմ, որ ամեն մի ակումբ ունի իր հետաքրքրությունն ու յուրովի տարբերվում է մյուսներից:

- Ո՞վ է զբաղվել ակումբի դիզայներական աշխատանքներով:

- Ակումբի դիզայնով զբաղվել է Տաթևիկ Նիկոլյանը՝ դիզայներ Արամ Նիկոլյանի քույրը: Իսկ ինչ վերաբերում է ստեղծման աշխատանքերին, ապա ես ինքս իմ լուման եմ ունեցել, օգնել վարպետներինկառուցել կարաոկե ակումբը:

- Հայտնի երգչին հաճախակի՞ կարելի է տեսնել ակումբում:

-Ցավոք՝ ոչ: Ես ակումբ եմ գալիս միայն ծնունդից ծնունդ, տոնից տոն: Սակայն ազատ ժամանակ ունենալու դեպքում անպայման այցելում եմ, քանի որ սիրում եմ հետևել այստեղ կատարվող իրադարձություններին:

-Արամե, արդյո՞ք արդարացան Ձեր սպասելիքները:

-Ակնկալիքներն ու սպասելիքները ավելացան, դեռ ավելին: Մենք ստացանք հանգիստ, ներդաշնակ և որակյալ հնչողությամբ մի ակումբ, որը դարձավ շատերի սիրված վայրը, իսկ դա ամենասպասված ակնկալիքն է: Ինչ վերաբերվում է բիզնեսին, ապա ակնկալիքները սպասվածից ավելի արդարացան:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ