Շոու բիզնես

The Endless River ալբոմը կդառնա վերջինը Pink Floyd-ի պատմության մեջ

1 րոպեի ընթերցում

The Endless River  ալբոմը կդառնա վերջինը Pink Floyd-ի պատմության մեջ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Pink Floyd հռչակավոր ռոք-խմբի առաջիկա ալբոմը՝ "The Endless River" («Անվերջ գետը), կդառնա վերջինը կոլեկտիվի պատմության մեջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, BBC ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել են խմբի մասնակիցներ թմբկահար Նիկ Մեյսոնը եւ կիթառահար Դեւիդ Գիլմորը:

«Դա կլինի մեր վերջին գործը»,- նշել են երկու երաժիշտները՝ ընդգծելով, որ կոլեկտիվն այլեւս նոր երաժշտություն չի ձայնագրի: «Ցավալի Է իհարկե, բայց դա վերջն Է»,- հավաստել Է Գիլմորը:

Նոր ալբոմը, որը կազմվել Է այն կոմպոզիցիաներից, որոնք 1993 թվականին ձայնագրվել են "The Division Bell" սկավառակի համար, բայց ինչ-ինչ պատճառներով դրա մեջ չեն մտել, վաճառքի կհանվի նոյեմբերի 10-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում