Հունվար-սեպտեմբերին ՀՀ քաղաքացիություն համար դիմել է 9017 մարդ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու և քաղաքացիությունը դադարեցնելու կապակցությամբ կազմվել եւ ընթացք է տրվել 10 հազար 685 քաղաքացիության գործի: Այս մասին հոկտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Միշա Սարդարյանը՝ ներկայացնելով 2014թ. հունվար-սեպտեմբերին վարչության կատարած աշխատանքները: «Դրանցից 9017-ը եղել են քաղաքացիություն ձեռք բերելու, իսկ 1668-ը` քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել 11 հազար 602 գործի. 10 հազար 599-ը դիմել էին քաղաքացիությունձեռք բերելու, 1003-ը` դադարեցնելու նպատակով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց Սարդարյանը:

Նշված ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացիներին տրվել է ՀՀ մուտքի 119 հազար 442 արտոնագիր` նախորդ տարվա 100 հազար 943-ի դիմաց: Տրվել է նաեւ 2 հազար 805 կացության կարգավիճակ` 2013թ-ի 3 հազար 274-ի դիմաց: Ձեւակերպվել է օտարերկրյա քաղաքացիների ՀՀ հրավերի 230 թույլտվություն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 285-ի դիմաց:

Հայերեն

Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանատազումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ դպրոցական ավտոբուսով Աճարկուտից գնացել է Կիրանցի դպրոց

ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լուսաձորի նորակառույց դպրոց

Ի՞նչ վաճառել Հայաստանում առցանց․ աճող կատեգորիաներ և Wildberries-ի թիմի խորհուրդները

Արարատ Միրզոյանը Իրանում կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Հաղարծնի վանքում

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ