Պաշտպանության նախարարությունը ՄՀՀ-ի համար կառավարիչ կփնտրի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը կփորձի կառավարիչ գտնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մենք աշխատում ենք կառավարության հետ միասին, չէ որ մենք կառավարության կազմում ենք, որպեսզի փնտրենք ու կգտնենք նոր նորմալ կառավարիչ, որ Մարզահամերգային համալիրը օգտագործվի ըստ իր նշանակության»,- նշեց նախարարը:

Նա վստահեցրեց, որ, եթե հետագայում համալիրը մնա ՊՆ-ի կազմում, դրա անունը չի փոխվելու, զինվորական կառույց չի դառնալու, այլ նպատակային է օգտագործվելու: «Մենք մի քանի այդպիսի կառույց ունենք, որոնք ոչ թե զորամաս են, այլ պետական ոչ առևտրային կազմակերպություններ»,- հավելեց Սեյրան Օհանյանը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամարգային համալիրի սեփականատեր «Բամօ» ընկերության պետության առջև ունեցած պարտքերի պատճառով համալիրը դրվել էր աճուրդի: Գնորդ չգտնվելու պատճառով այն հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռին:

Հայերեն Русский

Ֆինանսական գրագիտությունը երեխաների շրջանում․ Idram&IDBank

Բուլղարական ընկերությունը մշակել է քաղցկեղի վիրահատությունների համար նախատեսված շարժական գամմա-սպեկտրոմետրի նախատիպ. BTA

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին

Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գողություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Նիդեռլանդները հակաօդային պաշտպանության ֆրեգատ է ուղարկել Մերձավոր Արևելք

ԵԽԽՎ դիտորդները փոփոխություններ են առաջարկում Հայաստանի ընտրական օրենսգրքում

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակությանը

Հարգանքի տուրք Կոմիտասին. մեկնարկել է վարդապետի ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով-փառատոնը

Մոլդովայում մեկնարկել է «Մոլդովայի բիզնես շաբաթ 2026»-ը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/09/26