«Էպոսի օր» փառատոնը միտված է հայկական բանահյուսական ժառանգության հանրահռչակմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում հոկտեմբերի 4-ին կանցկացվի «Էպոսի օր» հանրապետական փառատոնի ամփոփման հանդիսավոր միջոցառումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, 2014թ. ապրիլ-սեպտեմբեր ամիսներին հանրապետության գյուղական և քաղաքային համայնքներում, հանրակրթական դպրոցներում և մի քանի տասնյակ մշակութային ու մարզական հաստատու­թյուններում անցկացվել են էպիկական ժառան­գության պահպանության ու հանրահռչակման միջոցառումներ` դասախոսություններ և ընթերցումներ, գեղարվեստի ցուցադրություններ, ազգային երգի ու պարի համույթների ելույթներ:

Փառատոնի նպատակն է հայկական բանահյուսական ժառանգության գլուխգործոց հանդիսացող «Սասնա ծռեր» էպոսի պահպանումը, դրանում ամփոփված արժեհամակարգին երիտասարդությանը հաղորդակից դարձնելը, ավանդական, հոգևոր-մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի ու արժևորման մթնոլորտի ամրապնդումը:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Սասնա տուն» հասարակական կազմակերպությունը` 2011 թվականից կազմակերպում է «Սասնա ծռեր» էպոսի հանրահռչակմանը միտված «Էպոսի օր» հանրապետական փառատոնը, որն իրենից ներկայացնում է համալիր միջոցառումներ: Փառատոնի ամփոփումն ավանդաբար կազմակերպվում է յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի առաջին շաբաթ օրը Արագածոտնի մարզի որևէ համայնքում: Նախորդ տարիներին «Ապրենք էպոսով» կարգախոսով փառատոնն անցկացվել է մարզի Ուջան, Իրինդ, Ներքին Բազմաբերդ համայնքներում:

«Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ»էպոսի կատարողական դրսևորումները» հայտը 2012 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Հայերեն English

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ