Գերմանիան ուշադիր հետեւում է, թե Թուրքիան ինչ կձեռնարկի Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան սպասում է 2015թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանն ու քննարկում, թե ինչ ձեւաչափով եւ որտեղ են մասնակցելու այդ արարողություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը նշում է, որ տարելիցը խիստ հուզումնալից է լինելու հայերի համար: «Միաժամանակ Գերմանիայի համար հետաքրքրական է նաեւ եւ ուշադիր հետեւում ենք, թե Թուրքիան այդ առումով ինչ քայլեր է ձեռնարկի: ՀՀ նախագահ պարոն Սարգսյանն արդեն ուղարկել է հրավերներ 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար: Գերմանիան դեռ չի որոշել, թե որտեղ, ինչպես եւ ինչ ձեւաչափով պետք է մասնակցի այդ արարողություններին: Այդ կապակցությամբ այժմ ընթանում են քննարկումներ: Մի բան էի ուզում շեշտել: Վերջերս ՀՀ նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում շեշտադրեց Ցեղասպանության հարցն ու շնորհակալություն հայտնեց այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Պետք է նշեմ, որ 10 տարի առաջ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագն ընդունեց հատուկ բանաձեւ: Եթե դուք ընթերցեք այդ բանաձեւը` կտեսնեք, որ շատ հանգամանորեն ներկայացված են պատմական իրողություններն ու այն շատ խորքային հաշվետվություն է»,- ասաց դեսպանը: Ինչ վերաբերում է նոր բանաձեւի կամ հայտարարության ընդունմանը, դեսպանն ասաց, որ տեղյակ չէ:

Սեպտեմբերի 18-ին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Քրիստոնեադեմոկրատական կուսակցության պատգամավոր, Բունդեսթագի արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Մանֆրեդ Գրունդն ասել էր, որ 2015թ. կկազմակերպվի քննարկում Հայոց ցեղասպանության վերաբերյալ եւ նախատեսվում է, որ խորհրդարանականները կընդունեն նաեւ բանաձեւ:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայբնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցիներիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգայինառաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանիեւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարվածբռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»:Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքականկառավարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունումապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ.ժամանակահատվածում, իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցինաշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհիերկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիներիհամաշխարհային խորհուրդը, հեղինակավոր այլ կազմակերպություններ: Գերմանիայի խորհրդարանը եւս 2005թ. հունիսի 15-ին Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման որոշում է ընդունել:

Հայերեն English Русский

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ

Վարդան Ղուկասյանն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում. Քննչական կոմիտե

ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով

0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս