ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Black Sabbath նշանավոր երաժշտական խումբը նոր ալբոմ է ձայնագրելու, որը նրա համար կդառնա վերջինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Metal Hammer հանդեսին հայտնել է խմբի վոկալիստ Օզզի Օսբոռնը:
Հրատարակությունը նշում է, որ նոր սկավառակի պրոդյուսերությամբ կզբաղվի Ռիք Ռուբինը, որի հետ ձայնագրվել Էր նախորդ ռելիզը՝ «13»-ը:
«Մենք պատրաստվում ենք ձայնագրել եւս մեկ ալբոմ եւ կատարել վերջին շրջագայությունը»,-նշել Է Օսբոռնը՝ չճշտելով հնարավոր այն երկրները, ուր խումբը պատրաստվում Է այցելել:
«Այն բանից հետո, երբ մենք տվեցինք նախորդ շրջագայության վերջին համերգը, սկսեցինք քննարկել այդ գաղափարը (ալբոմի ձայնագրությունը), քանի որ մեզ շարունակ այդ մասին հարցնում Էին»,- հավելել Է երաժիշտը: Օզզիի խոսքով՝ ձայնագրող ընկերությունը նույնպես հայտնել Է, որ ցանկանում Է խմբի եւս մեկ ալբոմ թողարկել, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: