Սպորտ

Վանես Մարտիրոսյանը կմենամարտի Վիլի Նելսոնի հետ

1 րոպեի ընթերցում

Վանես Մարտիրոսյանը կմենամարտի Վիլի Նելսոնի հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը վերադառնում է ռինգ: Նա շաբաթը օրը կմենամարտի Վիլի Նելսոնի հետ:

«5 օր անց մենամարտելու եմ Վիլի Նելսոնի հետ: Ես երբեք այսքան ջանասիրությամբ չեմ պատրաստվել մենամարտիս, երբեք այսքան մոտիվացիա չեմ ունեցել մենամարտից առաջ: Այս մենամարտը նվիրում եմ ընտանիքիս և ընկերներիս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ֆեյսբուքի իր էջում գրել է Մարտիրոսյանը:

Վանես Մարտիրոսյան-Վիլի Նելսոն մենամարտը կկայանա հոկտեմբերի 4-ին Կոնեկտիկուտում: Վանեսը պրոֆեսիոնալ ռինգում է 2005 թվականից: 2010 թվականին Մարտիրոսյանը նվաճեց WBA վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում