Նախագահի ելույթը բացահայտեց Թուրքիայի ագրեսիվ կեցվածքը. քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը հանգամանալից կերպով վերլուծել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում հնչեցրած ելույթն ու փաստել, որ Նախագահն առաջին անգամ չի օգտագործել «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» արտահայտությունը: Ըստ Մանասյանի, «Օսմանյան կայսրություն» անվանման չօգտագործումը ճիշտ է թե՛ տեսական, թե՛ քաղաքական առումով:

«Հայոց ցեղասպանությունն իրականացրել է ոչ միայն Օսմանյան կայսրությունը, այլեւ Թուրքիայի Հանրապետությունը: Հայոց ցեղասպանությունը չկապել զուտ Օսմանյան կայսրության հետ, այլ կապել Թուրքիայի հետ. սա շատ ճիշտ մոտեցում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ալեքսանդր Մանասյանը:

Նրա գնահատմամբ, Հայաստանը պետք է վաղուց հրաժարվեր հայ-թուրքական արձանագրություններից, սակայն այն, որ խորհրդարանից արձանագրությունների հետկանչի մասին հայտարարվել է նման բարձր ամբիոնից, դիվանագիտական ճիշտ մոտեցում է: Մանասյանը նախագահի ելույթում ձախողման ինքնախոստովանություն չի նկատել` ասելով, որ եթե ինքն էլ լիներ նախագահ` նույնը կաներ: Հայաստանը քայլերի շնորհիվ բացահայտել է Թուրքիայի ագրեսիվ կեցվածքը, գնդակը տարիներ շարունակ եղել է Թուրքիայի դաշտում եւ միջազգային հանրությունը նաեւ այդ ելույթից հետո հասկացավ, որ գործընթացը ձախողվել է Թուրքիայի պատճառով:

Նրա գնահատմամբ, շատ կարեւոր էր, որ Հայաստանի նախագահը բարձրաձայնեց եզդիների ցեղասպանության մասին, քանի որ այսօր Մերձավոր Արեւելքում քաղաքակրթական լուրջ փոփոխություններ են կատարվում, եւ Հայաստանի նախագահն այդ առնչությամբ արտահայտել է պետության դիրքորոշումը:

Սեպտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում հանդես է եկել ելույթով: Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին` Նախագահը նշել է, որ Հայաստանը լրջորեն մտածում է արձանագրությունները խորհրդարանից ետ կանչելու ուղղությամբ: Նախագահը խոսել է նաեւ ԼՂ հակամարտության մասին, նեկայացրել իրավիճակը, հիշեցրել ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած 4 բանաձեւերը, որոնք Ադրբեջանը պարբերաբար շահարկում է եւ ներկայացնում այն լույսի ներքո, որ ձեռնտու է իրեն եւ այդ կերպ շարունակում իր ապակառուցողական քաղաքականությունը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում