Հանցանք գործած անչափահասների թիվը նվազել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվն այս տարվա ութ ամիսների կտրվածքով 243 է՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 241-ի համեմատ: Միևնույն ժամանակ նվազել է հանցանք գործած անչափահաս անձանց թիվը: Նախորդ տարվա 8 ամիսների ընթացքում հանցանք գործած անչափահասների թիվը 180 է եղել, իսկ այս տարի այն նվազել է՝ հասնելով 160-ի: Այս մասին սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: «Այս տարվա կտրվածքով նվազել են նաև անչափահասների կողմից գողության դեպքերը: Եթե նախորդ տարի նույն ժամանակահտվածում նման դեպքերի թիվը 131 էր, ապա այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում գրանցվել է նման 116 դեպք: Մարմնական վնասվածք հասցնելու դեպքերն աճել են 11-ով. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 17-ի փոխարեն այս տարի ունենք 28 դեպք, խարդախության դեպքերը նվազել են մեկով, անօրինական զենք կրելը երեք դեպքով աճել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց Դուրյանը:

Ոստիկանության պաշտոնյան ընդգծեց, որ հասարակական վայրերում ոստիկանության աշխատակիցների իրականացրած աշխատանքների արդյունքում` այս տարվա հունվար-օգոստոսին անչափահասների մոտ կռփազենք հայտնաբերելու 17 դեպք է գրանցվել: «Անչափահասների մոտ սուր կտրող գործիքների հայտնաբերման 12 դեպք է արձանագրվել: Այս տարի ավելացել է նաև մուրացկանությամբ զբաղվելու համար հաշվառված անչափահասների թիվը. նախկինում այդ այն 13 էր, այժմ` 18:

Նելլի Դուրյանը շեշտեց, որ եթե անցյալ տարի օրինազանց 1200 երեխաներ էին գտնվում հաշվառման մեջ, ապա այս տարի նրանք 300-ն են:

Հայերեն Русский

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր

FlyOne Armenia-ն չվերթներ կգործարկի Երևան- Դուշանբե - Երևան երթուղով

Արփինե Սարգսյանն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը