Երգիչ Անդրեն շարունակելու է ոգևորությամբ աշխատել իր երկրպագուների համար

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին երգիչ Անդրեն արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: Նա արդեն 20 տարի հայկական բեմում է և վայելում է հասարակության սերն ու հարգանքը: Վաստակավոր արտիստը «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսել է իր ծրագրերի և ապրումների մասին:

-Անդրե, երբևիցե պատկերացրե՞լ եք, որ վաստակավոր արտիստի կոչում կստանաք:

-Առհասարակ, ուրախ եմ, որ իմ աշխատանքի հետ կապված բոլոր երազանքներս և ակնկալիքներս կատարվել են, կատարվում են և դեռ կկատարվեն: Իսկ ես չեմ դադարում երազել և հավատալ: Երազանքներս նպատակ են դառնում, նպատակներս` իրականություն:

-Բազում շնորհավորանքների մեջ ո՞րը կառանձնացնեք:

-Իսկապես, այնքա՜ն շատ շնորհավորանքներ ու բարի խոսքեր եմ լսում այս ընթացքում: Անչափ հաճելի զգացում է. այդ խոսքերը լիարժեք են դարձնում ուրախությունս: Իրոք, չեմ ուզում առանձնացնել որևէ շնորհավորանք, քանի որ բոլորի խոսքերից ու մաղթանքներից էլ հուզվել եմ: Այնպես որ` կառանձնացնեմ անկեղծ սրտով արված բոլոր շնորհավորանքերը, որովհետև դրանք բոլորն էլ առանձնահատուկ են ինձ համար:

-Վաստակավոր արտիստի կոչումը ինչ-որ բան կփոխի՞ Ձեր հետագա գործունեության մեջ:

-Կարծում եմ` իմ երկրպագուներն ու հանդիսատեսը միշտ զգացել են, թե որքան մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել իմ բոլոր ելույթներին, կատարումներին, կերպարներին ու մենահամերգներին: Իսկ այս բարձր կոչումը և դրա առիթով հնչած այդքան մաղթանքներն ու շնորհավորանքներն ինձ համար դարձան է՛լ ավելի պարտավորեցնող: Ինչպես արդեն խոստացել եմ` հիմա էլ եմ շարունակելու նույն պատասխանատվությամբ և ավելի մեծ ոգևորությամբ աշխատել իմ հանդիսատեսի համար:

-20 տարին քիչ չէ բեմում լինելու համար: Արդյոք հիշո՞ւմ եք Ձեր առաջին ելույթը կամ մենահամերգը: Ինչպիսի՞ն էին տպավորությունները:

-Անկախության 23-ամյակին այս կոչումն ստանալն ու 20 տարի էստրադային երգարվեստին նվիրվելն ինձ համար մեծ պատիվ է: 20 տարին մի կյանք է, այն էլ այս գործում: Մինչ Երևան տեղափոխվելս, 2 տարի աշխատել եմ Արցախի պետական էստրադային համույթում` որպես մեներգիչ: Երևանում աշխատում եմ արդեն 18 տարի. այս ընթացքում եղել եմ Երգի պետական թատրոնի, ինչպես նաև պետական ֆիլհարմոնիայի մեներգիչ: Ինչ վերաբերում է առաջին ելույթիս, մի փոքր դժվարանում եմ ստույգ պատասխան տալ այս հարցին, քանի որ իմ դեպքում առաջին ելույթ ասվածը շատ հարաբերական է: Երգել սկսել եմ դեռ մանկապարտեզից, իսկ 10-13 տարեկանում «Արցախի բալիկներ» խմբի հետ մի շարք ելույթներ եմ ունեցել դիրքերում գտնվող ֆիդայիների համար: Իսկ եթե խոսքը վերաբերում է մեծ բեմին, 14 տարեկանում Ստեփանակերտում մասնակցեցի «Ճանապարհ դեպի վերածնունդ» մրցույթին և շահեցի իմ առաջին մրցանակը…Ինձ համար դա շատ կարևոր մրցույթ էր, քանի որ դրանից հետո իմ մեջ մեծ սեր արթնացավ դեպի մեծ բեմը: Այդ սերը մինչ օրս վառվում է ներսումս:

-Ելույթների ժամանակ որտե՞ղ եք ավելի ջերմ ընդունելություն զգում՝ հայրենիքո՞ւմ, թե արտասահմանում:

-Երբ դու ինքդ ջերմ ես հանդիսատեսի հետ և կարողանում ես նրան փոխանցել ջերմությունդ, անհնար է, որ նրանից չստանաս նույնքան ջերմություն: Իրոք որ, ամեն ինչ փոխադարձ է: Հայրենիքում, իհարկե, հաճելի է ելույթ ունենալը, քանի որ դու քո տանն ես, բայց բեմն ամեն տեղ մնում է բեմ, և բեմը հարգող ցանկացած երգիչ նույն զգացումով, հուզմունքով և նվիրվածությամբ պետք է բարձրանա այնտեղ: Կապ չունի, թե որքան հանդիսատես է քեզ դիտում` մե՞կ, թե՞ 20 հազար մարդ:

-Ի՞նչ կարող ենք ակնկալել վաստակավոր արտիստ Անդրեից:

-Առայժմ զբաղված եմ X Factor նախագծով և ամեն կիրակի իմ խմբի տղաների ելույթներով եմ փորձում անակնկալներ մատուցել հեռուստադիտողին: Իսկ իմ անակնկալները նախընտրում եմ բարձրաձայնել այն դեպքում, երբ դրանք արդեն պատրաստ կլինեն… Շատ սպասել պետք չէ, քանի որ շուտով արդեն դրանց ականատեսը կլինեք:

Հայերեն Русский

Անհրաժեշտ է ուժեղացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով․ ԵԽ պատգամավոր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպման ՌԴ-ի ընտրությամբ «ցանկացած ժամանակ»

ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Հնդկաստանի և Ավստրալիայի արտգործնախարարները QUAD ձևաչափով հանդիպում են անցկացրել

Երևանում հրդեհի հետևանքով այրվել է երկու կրպակ

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ ներկայացուցիչն անդրադարձել են «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներին

ԱՄՆ 22 նահանգ հայց է ներկայացրել դատարան՝ ծննդյան իրավունքով քաղաքացիության շնորհումը դադարեցնելու՝ Թրամփի հրամանագրի պատճառով

Ազգային ժողովի նիստ. ՈՒՂԻՂ

Հեղափոխությունից հետո ՀՀ կառավարությունը 5 անգամ թոշակները բարձրացնելու որոշում է կայացրել․ Փաշինյան

Պետք է ռելիկտային գործելակերպից անցում կատարենք պետության հարատևության գործելակարգին․ Նիկոլ Փաշինյան

Ամերիկյան ինդեքսները աճել են - 21/01/25