Քաղաքականություն

Մեր հայրենիքի սահմաններն այսօր պահպանում է անպարտելի հայկական բանակը. ՀՀ Նախագահ

1 րոպեի ընթերցում

Մեր հայրենիքի սահմաններն այսօր պահպանում է անպարտելի հայկական բանակը. ՀՀ Նախագահ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի լուծումը բոլորի նպատակն է, իսկ դա հնարավոր է միայն քաղաքագիտական և դիվանագիտական հարթության մեջ, բանակցությունների միջոցով: Այս մասին Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի ժամանակ փակման խոսքում նշեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Պատերազմը դեռ չի ավարտվել: Այն պսակվել է մեր փայլուն հաղթանակն արձանագրված զինադադարով, իսկ այսօր մեր հայրենիքի սահմաները պահպանում է հայկական մարտունակ և անպարտելի բանակը»,- «Ամրմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Նա վստահություն հայտնեց, որ ցանկացած հայ հպարտ է այսպիսի հզոր և մարտունակ բանակ ունենալու համար, որը կազմակերպվածության օրինակ է ծառայում բոլորի համար: «Համոզված եղեք, որ մեր բանակը կկանխի ցանկացած ոտնձգություն հայրենիքի նկատմամբ, երբեք չի ընկրկի և վստահաբար կպաշտպանի երկու անկախ հայկական պետությունների սահմանները»,- շեշտեց ՀՀ Նախագահը:

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը պետք է միասնաբար պայքարեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և Արցախի Հանրապետությունը միջազգային հանրության լիիրավ անդամ դարձնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում