ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլանում բացվել Է իտալացի նշանավոր դերասանուհի Սոֆի Լորենին նվիրված լուսանկարների ցուցահանդես: Միջոցառումը կազմակերպվել Է նրա 80-ամյա հոբելյանի նախաշեմին, որը կինոաստղը նշելու Է սեպտեմբերի 20-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին հաղորդել են տեղական ԶԼՄ-ները:
Մի քանի տասնյակ լուսանկարները, որոնք արել են Կառլո եւ Մաուրիցիո Ռիկարդիները, թույլ են տալիս հետեւել Լորենի կյանքին ու կարիերային, պատմում են Կառլո Պոնտիի հետ դերասանուհու հանդիպման, նկարահանումների, հաջողության եւ համաշխարհային ճանաչման մասին: Ցուցադրված լուսանկարների թվում շատ են Սոֆի Լորենի դիմանկարները, որին իրավամբ համարում են ոճի չափանիշ:
Միլանի ցուցահանդեսը կտեւի մի քանի օր, սակայն դա բնավ միակ իրադարձությունը չԷ, որով իտալացիները որոշել են պատշաճը մատուցել իրենց մեծ հայրենակցուհուն: Այսպես, հոբելյանի նախօրյակին եւս մեկ ցուցադրանք Է բացվելու Հռոմում: Բացի այդ, ամբողջ Իտալիայում կանցկացվեն տասնյակ հանդիպումներ եւ Լորենի «Երեկ, այսօր, վաղը» (Ieri, oggi, domani) ինքնակենսագրության շնորհանդեսներ, որը դերասանուհին գրել Է իր 80-ամյակի կապակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: