Շոու բիզնես

Լեոնարդո դի Կապրիոյին ՄԱԿ-ի խաղաղության դեսպանորդ են նշանակել

1 րոպեի ընթերցում

Լեոնարդո դի Կապրիոյին ՄԱԿ-ի խաղաղության դեսպանորդ են նշանակել

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոն նշանակել Է ՄԱԿ-ի խաղաղության դեսպանորդ եւ զբաղվելու Է մոլորակի կլիմայի խնդիրներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

«Պարոն դի Կապրիոն վստահության արժանի դեմք է շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված շարժման մեջ եւ կարող Է զորացնել կազմակերպության գործունեությունը»,- ասել է Պան Գի Մունը:

Նրա խոսքով՝ 39-ամյա դի Կապրիոն սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովում ելույթ կունենա կլիմայի փոփոխման հիմնախնդիրների շուրջ:

Անցյալ տարվա նոյեմբերին դի Կապրիոն 3 մլն դոլար է նվիրաբերել Վայրի բնության համաշխարհային հիմնադրամին Նեպալում վագրերին պահպանելու եւ դրանց թիվն ավելացնելու համար: Դերասանը տակավին 1998 թվականին իր անունով ֆոնդ է հիմնել բնապահպանական գործունեության ասպարեզում դրամաշնորհներ տրամադրելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում